Պատգամավորները սրտի կսկիծով «օժիտն են» հավաքում. Միհրան Պողոսյանն արդեն դիմել է ԱԺ-ին՝ իր վարագույրը, սեղան-աթոռը տանելու համար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային ժողովում ճամպրուկային տրամադրություն է: Factor.am-ին հայտնի դարձավ, որ մի քանի օր է՝ որոշ պատգամավորներ սրտի կսկիծով սկսել են դատարկել իրենց աշխատասենյակները: Բանն այն է, որ նոր պատգամավորները՝ 6-րդ գումարման, իսկ հնաբնակները դեռ 5-րդ գումարման խորհրդարանների ձևավորումներից հետո իրենց հետ գույք էին բերել ու կահավորել իրենց աշխատասենյակները: Մասնավորապես՝ գրասեղան, աթոռներ, բազմոցներ, պահարաններ, որոշները նաև սառնարաններ, ջահեր:

Հիմա, երբ արդեն գիտեն, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում չեն լինելու, սկսել են իրենց բերած «օժիտը» հետ տանել:

Խոսքը հիմնականում ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների մասին է, որոնք ժամանակին չեն հավանել ԱԺ-ի աշխատակազմից տրված գույքը և բերել են իրենց սեփականը: Դա հատկապես ծանր են տանում այն պատգամավորները, որոնք թանկարժեք գույք բերելուց զատ նաև իրենց աշխատասենյակներն են «եվրոռեմոնտ» արել:

Մամուլը գրել էր, որ իրենց աշխատասենյակները ժամանակին վերանորոգել են Արփինե Հովհաննիսյանը, Շուշան Սարդարյանը, Մարգարիտ Եսայանը, Միհրան Պողոսյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, Կարեն Կարապետյանը, Աշոտ Արսենյանը և այլք:

Ազգային ժողովի ֆինանսատնտեսագիտական բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ մի քանի պատգամավորներ արդեն գրություն են ներկայացրել իրենց կահույքը տանելու համար: Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ-ականներ Միհրան Պողոսյանի, Հակոբ Հակոբյանի (Կիլիկիայի Հակոբ) և Սամվել Նիկոյանի մասին է:

ԱԺ մեր աղբյուրները նշում են, որ այս իրավիճակը հատկապես ծանր է տանում Միհրան Պողոսյանը, քանի որ նա կապիտալ վերանորոգել էր իր սենյակը: Վարագույրից մինչև սեղան-աթոռ իր հետ էր բերել: Ազգային ժողովի ֆինանսատնտեսագիտական բաժնից նաև տեղեեկացանք, որ պատգամավորներին որևէ փոխհատուցում չեն տալու վերանորոգման համար: Ավելին՝ ԱԺ-ում հակված են, որ հենց խորհրդարանի բանվորները տեղափոխեն պատգամավորների անձնական գույքը, որպեսզի ավել բան հանկարծ չտանեն:

Ազգային ժողովում մեկ մտավախություն ևս ունեն: Աշխատակազմը ՀՀԿ-ական որոշ պատգամավորների կատարած փոփոխությունների ձեռքը կրակն է ընկել: Բանն այն է, որ ժամանակին որոշ պատգամավորներ մի քանի սենյակ իրար են միացրել և առաջիկայում ԱԺ-ն պատրաստվում է կրկին դրանք դարձնել մեկական աշխատասենյակներ: Դեկտեմբեր-հունվարին խորհրդարանում վերանորոգումն անխուսափելի կլինի: Թեև միաժամանակ կարծում են, որ նոր իշխանությունների մեջ էլ կլինեն հավակնոտ պատգամավորներ, ովքեր կնախընտրեն մի քանի սենյականոց աշխատասենյակներ ունենալ:

Նշենք, որ կառույցում արդեն 6 ամիս է, ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում: Factor.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի սանհանգույցները վերանորոգում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) շինկազմակերպությունը:

Հայկ Վարդանյան