Ինչպես անել, որ 1 ժամում 1 աշխատողը 5 դոլարից շատ արժեք ստեղծի․ նախարարի պաշտոնակատարն առաջարկ ունի

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է 5 ԱՄՆ դոլարին համարժեք արդյունք: Արևմտյան Եվրոպայի առավել զարգացած տնտեսություններում այդ ցուցանիշը 12 անգամ է բարձր, իսկ ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում մասնավոր հատվածը ներկայացնող ձեռնարկություններում արտադրողականությունը ևս բարձրանա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրանը՝ նշելով, որ իր բարձրաձայնած խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընդամենը իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, որի արդյունքում 1 ժամում  1 աշխատողի ստեղծած արդյունքը կհամապատասխանի առավել զարգացած տնտեսությունների ցուցանիշներին։ 

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այդ նպատակով է, որ տեխնոլոգիաների ներկրումը ազատվում է հարկերից։

«Մեծ ցանկ կա, հատկապես կապիտալ նշանակության ապրանքների, որոնք սահմանին ներմուծման ժամանակ ազատված են հարկերից: Այս տարի առաջարկել ենք ցանկը լրացնել այն սարքերով, հումքերով, որոնք Հայաստանում չեն արտադրվում, և չկա արտադրելու հնարավորություն: Եթե լինի հնարավորություն հումք կամ սարք ստեղծելու, կամ լինի արտադրող, ներկրվող ապրանքները հարկերից ազատ արձակելով մենք կստեղծենք անհավասար պայմաններ»,– ասաց Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը նաև հավելեց, որ տնտեսության մասնավոր հատվածում մրցակցությունը այն հիմնական գործընթացն է, որին ուշիուշով հետևելու է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։