Առաջին բանը, որը կանի «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում hայտնվելու դեպքում

Լուրեր

12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
Բոլորը

Երեկվանից Երևան քաղաքի որոշ հատվածներում փակցվել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական պաստառները, ինչի վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի  ասուլիսի ժամանակ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրա պատճառն այն է, որ քարոզարշավի համար սահմանված 12 օրը արտահերթ իրավիճակ է ստեղծել, ժամկետների խնդիր կա, շաբաթ և կիրակի օրերը ոչ աշխատանքային են, իսկ  օրենքով էլ չի արգելվում այն, ինչն իրենք արել են։

«Բոլոր ուժերը կարող են դա անել, ով շուտ պատվիրել է այդ պաստառները, կարող է տեղադրել, իսկ ինչ վերաբերում է նախկինում Կարեն Կարապետյանի՝ ժամկետից շուտ փակցված պաստառների վերաբերյալ մեր քննադատություններին, ապա պետք է նշեմ, որ այն ժամանակ միայն մեկ ուժ կար, որ կարող էր ժամկետից շուտ պաստառ տեղադրել, իսկ հիմա դա կարող են անել բոլորը»,- ասաց Մարուքյանը։

Վերջինս նշեց, որ ինքը նաև մարզեր է այցելել, բացել կուսակցական գրասենյակներ, ուստի թող ամենամեծ խախտումները դրանք լինեն այս ընտրություններին։

«Թող ամենամեծ խախտումը դա լինի, փող չբաժանեն, ու դիտորդներն էլ արձանագրեն միայն այդ տեսակի խախտումներ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով  «Լույս» դաշինքի անդամ կուսակցությունների առանձնացմանը՝ ԼՀԿ առաջնորդն ասաց, որ այդ որոշման եկել են քննարկումների արդյունքում։

«Որոշում ենք կայացրել, որ առանձին մասնակցեք, իսկ նրանք առանձին դաշինք են կազմել, հաջողություն ենք մաղթում և քարոզարշավի ընթացքում կտեսնենք, որ մեր մեջ գաղափարական տարբերություններ կան»,- ասաց Մարուքյանը։

Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային դրույթների մասին՝ Մարուքյանն ասաց, որ իրենց գերնպատակն է խորհրդարան հասնելուց անմիջապես հետո սեղանին դնել Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագիծ։

«Առաջին բանը, որը «Լուսավոր Հայաստանը» խոստանում է դա Հարկային օրենսգրքի փոփոխությունն է, հարկային բեռի, ակցիզային հարկի թեթևացումն է լինելու։ Հարկային օրենսգրքի փոփոխության նախագիծ դեռ խորհրդարանը չի ստացել, ես դրա մասին չգիտեմ, այնպես որ դա առաջին քայլն էր, որը պետք է արվեր, չի արվել, բայց  պետք է արվի։ Մյուս կողմից, ունենք խնդիրներ ներմուծումների և արտահանումների հետ կապված։ Մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք, որ մարդիկ չգնան իրենց ապրանքն օրինակ ԵՏՄ-ում մաքսազերծեն»,- ասաց Մարուքյանը։