ՊՏՂՈՒՆՔԻ ԴՊՐՈՑԸ 70 ՏԱՐԻ ՍՊԱՍՈՒՄ Է ՆՈՐՈԳՄԱՆ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 20. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
Բոլորը

Պտղունքի միջնակարգ դպրոցում դասերն անցկացվում են 4-րդ կարգի վթարային շենքում։ 5-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Եսայանը ամեն օր դասընկներների հետ դառը զրկանքներ է կրում․

«Մեր դպրոցը շատ հին է, շատ ցուրտ է,  ձմռանը`հատկապես։ Մեր ոտքերը շատ են սառչում։ Պատուհանները, որ կոտրված են, սառը քամի է փչում, փորներս սկսում է ցավել, հիվանդանում ենք և ամիսներով չենք կարողանում հաճախել դպրոց։ Նավթի հոտ է գալիս, տհաճ է»։

Այդուամենայնիվ, 10-ամյա աղջնակը մերժել է մոր առաջարկը՝ տեղափոխվել բարեկարգ դպրոց․ «Ես ասեցի՝ ոչ։ Ճիշտ է՝ մի քիչ հին է, բայց ես շատ եմ սիրում իմ դպրոցը և չեմ ուզում հաճախել ուրիշ դպրոց»։

Ծայրահեղ վտանգավոր է միջանցքի աջ հատվածով քայլելը։ Դպրոցի ուսումնական մասի վարիչ Վարդիթեր Մաթևոսյանը պնդում է՝ աշակերտների կյանքն այս շենքում վտանգված է։

«Ծեփը կարող է ընկնել, հատակը ճոճվում է, կարող է հատակը իջնել։ Ամեն պահի կարող է երկրի ընդերքից մի փոքր ցնցում լինել և ճաքը խորանալ, նույնիսկ` փլուզում լինել»։

11-րդ դասարանում մաթեմատիկայի դասին երեխաները տաք են հագնված՝ գլխարկներով ու վերնազգեստներով։ Աշակերտներից Արամ Խաչատրյանն ասում է, որ երեքից չորս տակ ցելոֆան են քաշում պատուհաններին, որ փոքր-ինչ տաքություն պահպանվի․

«Բայց էլի ցուրտ ա լինում՝ պոլերի տակից փչում ա»։

Մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Գրիգորյանի պատմելով՝ երբ առավոտյան դասի են գալիս, ջրի կաթոցների տակ հավաքարարներն արդեն մեծ թասեր են շարած լինում․

«Խոնավությունը փչում ա, դասարաններ կան, որ ծեփերը թափվում են մեր գլխին։ Աշակերտների սեղանները բերում այն կողմում ենք դասավորում, որտեղ անվնաս ա»։

Դպրոցը չունի ջեռուցման համակարգ։ Դասարանները տաքացվում են սոլյարկայի վառարաններով, ինչից, ըստ տնօրեն Քնարիկ Թորոյանի, երեխաները թունավորվում են․

«Դեպք է եղել, որ վառարանը շուռ է եկել, երեխան ձեռք է վառել։ Գրադարանում վառարանը քամուց շուռ էր գալիս, պահեցի իմ ձեռքերով, որ երեխաների վրա չընկնի և իմ ձեռքերն էր այրվել»,- հիշում է տիկին Թորոյանը։

Արմավիրի մարզի Պտղունքի դպրոցի շենքը շահագործման տարուց՝ 1948 թվականից, երբեք չի վերանորոգվել։ Ցուրտ ձմռանը դասապրոցեսն ամբողջությամբ խաթարվում է։ Մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Գրիգորյանն ասում է, որ 45 րոպե սառչելով՝ երեխան մտքերը չի կարողանում կենտրոնացնել․

«Նա մտածում ա՝ ինչպես տաքանա, երբ կավարտվի դասը, որ դուրս գա, մի քիչ վազվզի տաքանա։ Ձմռանը դնում  ենք վառարանները, որը չի էլ տաքացնում, վերջում նստած աշակերտը չի էլ զգում դրա տաքությունը։ Դասապրոցեսը մարզպետարանի թույլտվությամբ 15-20 րոպե է տևում։ Ծրագիրն ստիպված խտացնում ենք, բայց պարզ ա՝ երեխան չի կարող հասցնել 20 րոպեի ընթացքում ստանալ այն գիտելիքը, որը պետք է լիներ»։

Տարիներ առաջ ուսմասվար Վարդիթեր Մաթևոսյանին փրկվել է պատահականորեն։ Ուսուցչանոցի պատի ծեփն այնքան էր թրջվել, որ մի մեծ կտոր անմիջապես ընկել է կողքին․ «Եթե մի փոքր էս կողմ կանգնած լինեի, գլխիս էր ընկնելու և այդպես հաճախ է լինում։ Ամեն պահի այդ նույնը կարող է պատահել երեխաների հետ»։

Դպրոցն ամբողջությամբ ջրազրկված է։ Թե ձմռանը, թե գարնանը աշակերտները ջուր են խմում դրսի ցայտաղբյուրից։ Դպրոցը չունի սանիտարահիգիենիկ տարրական ապահովվածություն։ Որպես զուգարան ծառայում է դպրոցի կողքին կառուցված մի շինություն, որը դուռ չունի։ Այստեղ չկա լվացարան։

2017 թվականին սեյսմոլոգներն ստուգել են մարզադահլիճի վթարայնությունը։ Դահլիճը փակվել է ու արգելվել պարապմունքների անցկացումը։ Մինչև ուշ աշուն ֆիզկուլտուրայի դասերը երեխաներն անցկացնում են դրսում։

Պտղունքի դպրոցում 2018 – 2019 ուստարում սովորում է 107 երեխա։ Մինչդեռ գյուղն ունի 300 դպրոցահասակ երեխա։ 1990 թվին աշակերտները 400-ն էին, դասերն անցկացվում էին 2 հերթափոխով։ Ծնողները նախընտրում են երեխաներին կրթության ուղարկել հարևան Էջմիածնի, Մուսալեռի ու Նորակերտի դպրոցներ։ Տիկին Քնարիկ Խաչատրյանն ամեն օր թոռանն ուղարկում է Էջմիածնի թիվ 3 դպրոց։ Փոքրիկ Քնարիկին արթնացնում է առավոտյան 7-ին, որ դասերից չուշանա։ Ընտանիքն ամսական 5000 դրամ է նախատեսում որպես ճանապարհածախս։

Ամեն տարի Պտղունքը 25-ից 30 առաջին դասարանցի է ունենում: Երեխաների 30-ից 40%-ն է հարազատ գյուղում սովորում։ Եթե նույնիսկ բոլոր աշակերտները ցանկանային Պտղունքում կրթություն ստանալ, այս դպրոցում դա անհնար է․ «Չե՞ն կարողանում մի քիչ գումար հատկացնել, որ էդ դպրոցը սարքեն։ Ինչի՞ համար պիտի իմ երեխան ամեն առավոտ հասնի Էջմիածին, որ կարող էր երկու քայլի վրա իմ երեխան սովորել»,- ասում է Քնարիկ Խաչատրյանը։

Պտղունք գյուղն ունի 1900 մշտական բնակիչ։ Նոր դպրոցի գոյությունը գյուղում տարեցտարի հրատապ է դառնում։ Երևանից 21 կմ հեռու գտնվող Պտղունքում ներգաղթ կա՝ տարեկան 5-ից 10 ընտանիք։ Պտղունքի համայնքապետ Կարապետ Արթենյանը խիստ գնահատական է տալիս իրավիճակին․ «Սահմանադրորեն պետությունը երաշխավորում է, որ երեխաներն ունեն կրթվելու իրավունք։ Ես պաշտոնապես ասում եմ՝ Պտղունքի երեխաները զրկված են այդ իրավունքից»։

Այս տարվա հունիսի 24-ին Պտղունքի դպրոց է այցելել Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Հավաստիացրել է՝ հետամուտ կլինի դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը: Պապիկյանի այցից 5 ամիս անց Պտղունքում չեն մոռացել նրա խոստումը․

«Մինչև աչքներս չտեսնի, չենք հավատա, որովհետև երկար տարիներ հույս են տվել մեզ, և հուսախաբ մնացել ենք»,- ասում է տնօրեն Քնարիկ Թորոյանը։

Արմավիրի մարզպետարանից ոչ պաշտոնապես դպրոցի ղեկավարությանը տեղեկացրել են՝ դպրոցն ընդգրկված է Ասիական բանկի ծրագրով կառուցվելիք դպրոցների ցանկում։