Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց. ի՞նչ է սպասվում այս 12 օրերի ընթացքում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, պաշտոնապես մեկնարկեց դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ընդհանուր առմամբ 11 քաղաքական ուժ՝ ինը կուսակցություն և երկու կուսակցությունների դաշինք:

Այդ քաղաքական ուժերն են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», ՕԵԿ, «Քաղաքացու որոշում», «Սասնա Ծռեր», «Ազգային առաջընթաց» և «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները:

Այս ուժերն ունեն ընդամենը 12 օր քարոզարշավ անցկացնելու և իրենց ասելիքն ընտրողին հասցնելու համար: Թե որքանով ծրագրային և գաղափարական քարոզարշավ կընթանա, դժվար է ասել, բայց մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկն արդեն իսկ լարված իրավիճակ էր տիրում քաղաքական ուժերի շրջանում:

Մասնավորպես՝ նրանցից որոշները իշխող ուժին մեղադրում են վարչական ռեսուրսի կիրառման մեջ: Փաշինյանը, մինչդեռ, հակադարձում է՝ բոլորն ազատ են իրենց քայլերն ու գործողություններն իրականացնել այնպես, ինչպես ցանկանում են:

Նշենք, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հին Ընտրական օրենսգրքով, պահպանվել է նախկին իշխանությունների կողմից ներդրված, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը: Հենց սա էլ պատճառ դարձավ, որ ընտրապայքարին չմասնակցեն այնպիսի քաղաքական ուժեր, ինչպիսին ՀԱԿ-ն է, «Ժառանգությունը» և այլն:

Հավելենք նաև, որ քաղաքական ուժերի պայքարը, բացի «Իմ քայլը» դաշինքից ընթանալու է ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու համար: