Կտեսնեք, որ հունվարի 1-ից ժողովուրդը դուրս կգա փողոց ու կդժգոհի․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ

-Պարոն Մելքումյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չորրորդ անգամ է մասնակցում խորհրդարանական ընտրություններին: Այս անգամ ընտրողն ինչո՞ւ պետք է իր ձայնը տա Ձեր կուսակցությանը:

-Մեր հիմնական արժանիքները, որը պետք է ընտրողն անպայման արձանագրի քվեարկության ժամանակ, մեր քաղաքական թիմն է՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ: Պարոն Ծառուկյանի կենսագրությունն ու գործունեությունն են, իր թիմի գործունեությունը: Միայն ես երկու գումարման խորհրդարանների ամենաակտիվ պատգամավորն եմ եղել: Գնալ ԱԺ՝ նշանակում է ծառայել ժողովրդին, ներկայացնել կենսունակ օրենքներ, իրականացնել պառլամենտական հսկողություն և ժողովրդի խնդիրները թեթևացնելու լուծումներ գտնել: Դրանցից ամենավերջինը իմ նախաձեռնությամբ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը քննող հանձնաժողովի ստեղծումն էր, որի արդյունքում փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 3.5 դրամով կիջնի:

-ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր կուսակցություն է:

-Գործող օրենքներով՝ եթե իշխանության մաս չես, ուրեմն ընդդիմություն ես: Ընտրություններից հետո ցույց կտան արդյունքները: Անցած փուլում, այո՛, ընդդիմություն էինք, որովհետև իշխանության մեջ չէինք:

-Եթե ընդդիմություն եք, ինչո՞ւ չեք քննադատում գործող իշխանություններին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը:

-Դուք, երևի, ուշադիր չեք հետևում իմ ելույթներին, իսկ դա նշանակում է՝ որոշակի ուղղվածություն ունեք: Այնպես արեք, որ չնսեմացնեք լրագրողական աշխատանքի որակը:

-ԲՀԿ-ն հիմա ավելի շատ քննադատում է Հանրապետական կուսակցությանը, որն արդեն ընդդիմություն է, քան գործող կառավարությանը: Եվ տպավորություն է, որ ՀՀԿ-ն դեռ իշխանության է:

-Մենք քննադատում ենք բոլոր նրանց, ում դեպքում տեսնում ենք, որ տվյալ փուլում կան լուծումներ, բայց այդ լուծումները չեն իրականացվում: Հավանաբար ուշադիր չեք եղել, թե ինչ հարցեր եմ տալիս Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ նախատեսվում է միկրոբիզնեսն ընդհանրապես ազատել հարկերից: Այդ դրույթը գրված էր 2017 թվականի մեր ծրագրում, գրված է նաև 2018 թ. ծրագրում: Մենք ասում ենք, որ առնվազն 30 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը պետք է ազատվի հարկերից: Երկրորդ՝ կտեսնեք, որ հունվարի 1-ից ժողովուրդը, տնտեսվարողները դուրս կգան փողոց, քանի որ շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից կիջնի 58.3 մլն դրամի: Մենք պայքարեցինք, և 4 տարի առաջ այդ շեմը բարձրացվեց 115 մլն դրամի, բայց գործող Հարկային օրենսգրքով իջնելու է 58.3 մլն դրամի:

-Այն ժամանակ կարծիք կար, որ շրջանառության հարկի շեմի իջեցման դեմ փողոցային պայքարի գործում իր դերն է ունեցել նաև ԲՀԿ-ն: Փողոց էին դուրս գալիս հիմնականում Գագիկ Ծառուկյանի հիմնած «Առինջ մոլի» առևտրականները:

-Այդ ժամանակ մի քանի անգամ ինձ դիմել են, իսկ մենք պարտավոր ենք լսել, արձագանքել։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլորի համար եկամտահարկի միասնական շեմ սահմանելով՝ բարձրացնում են աշխատավարձերը: Կարո՞ղ ենք այդպես համարել, եթե եկամտահարկի իջեցումը չի տարածվելու Հայաստանի աշխատողների 65 տոկոսի վրա:

-Երկու տիպի մոտեցում կա. մեկը՝ տնտեսագիտական, մեկը՝ հռետորաբանական: Տնտեսագիտական առումով եկամտահարկի իջեցումը չենք կարող համարել աշխատավարձի բարձրացում, հռետորաբանության և քաղաքական պայմանական իմաստով՝ կարող ենք: Ես չեմ կարծում, որ ճիշտ չի ասված: Ճիշտ է ասված. եթե քեզանից քիչ եկամտահարկ են գանձում, դա մնում է քեզ:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը:

-Նոր կառավարության գործունեությունը դեռ պետք է տեսնենք: Այն խնդիրը, որ համակարգային կոռուպցիան վերացել է, որ ներկրման ֆորմալ մենաշնորհներ չկան, դրական եմ գնահատում: Հիշո՞ւմ եք, որ ընդդիմությունն ասում էր, թե մեկ-երկու հոգի են բենզին բերում, դրա համար էլ գները չեն իջնում: Հիմա ազատ է, չէ՞: Բա ինչո՞ւ չեն իջնում գները: Դրան պետք է հետևեն հաջորդ քայլերը, պետք է գնանք ցանցերի ազատականացման: Իրացման ցանցերը՝ բենզալցակայանները, նույն տերերինն են:

-Գագիկ Ծառուկյանը նոյեմբերի 17-ին 1000 ուսանողի «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակ է բաժանել: Սա անուղղակի ընտրակաշառք չէ՞:

-Իհարկե՝ ոչ: Դուք միտումնավոր և չարաչար սխալվում եք: Գագիկ Ծառուկյանն ամեն տարի այս փուլում ուսանողներին կրթաթոշակ է տալիս:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Արմինե Ավետյան