Թուրքիայի արտգործնախարարությունը զսպվածության կոչ է հղել Ռուսաստանին և Ուկրաինային

Լուրեր

28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Սև և Ազով ծովերը կապող Կերչի նեղուցում նախօրեին տեղի ունեցած ռուս-ուկրաինական միջադեպին. փոխանցում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնի է, ռուս զինվորականները կրակել էին ուկրաինական երկու ռազմական մոտորանավի վրա, ինչի հետևանքով մի քանի նավաստիներ վիրավորվել էին։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են սադրանքի մեջ: Կիևը պնդում է, որ երկու մոտորանավը և նավաքարշը նախքան Կերչի նեղուցով անցնելը նախապես այդ մասին զգուշացրած են եղել ռուսական կողմին: Իսկ ահա Մոսկվայից պնդում են, որ ուկրաինական կողմը խախտել է սահմանը:

«Թուրքիան հետևում է Ազովի ծովում և Կերչի նեղուցում տեղի ունեցող իրադարձություններին և այնտեղ շարունակվող լարվածությանը։  Մենք մտահոգված ենք ուկրաինական նավերի վրա բացված կրակի և միջադեպի հետևանքով վիրավորների առկայության մասին լուրերով։

Թուրքիան, որպես սևծովյան երկիր, համարում է, որ չպիտի խոչընդոտվի Կերչի  նեղուցի ելումուտը։  Կոչ ենք անում չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք վտանգի տակ կարող են դնել տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը, դրսևորել խոհեմություն ու զսպվածություն, ինչպես նաև հարգանք ցուցաբերել  միջազգային օրենքի նկատմամբ և ավելի չթեժացնել  լարվածությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում: