«Իմ քայլը» և ՀՅԴ-ն վարձակալել են 1 մլն դրամ արժեցող չորս գովազդային վահանակ. ուժերից ամենաշատ պաստառներ ունենալու է «Մենք» դաշինքը, քիչ՝ «Սասնա Ծռերը»

Լուրեր

20.10.2026 | 19:00
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Քաղաքական ուժերն արդեն հասցրել են «բրոնյա» անել քաղաքների կենտրոնական հրապարակները՝ հանրահավաքների համար: Հրապարակներից զատ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները վարձակալել են նաև գովազդային վահանակները, որոնց արժեքն սկսվում է մի քանի հարյուր հազար դրամից և եզրափակվում մեկ միլիոն դրամով:

Ընդգծենք, որ խոսքը միայն հինգ քառակուսի մետրը գերազանցող գովազդային վահանակների մասին է: Այս ընտրություններին առկա են 4 հատ մեկ միլիոն դրամից ավել արժեք ունեցող գովազդային վահանակներ, որոնցից երկուսը ձեռք է բերել «Իմ քայլը» դաշինքը և ընդդիմադիր դաշտում գտնվող Դաշնակցություն կուսակցությունը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Այսպիսով. Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյանց 2 (պատ) հասցեում գտնվող 1 մլն 36 հազ 800 դրամ արժեքով վահանակը զբաղեցրել է «Իմ քայլը» դաշինքը: Գովազդային վահանակը պատկանում է «Ադվերսիթի» ՍՊԸ-ին: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքը ևս մեկ՝ 1 միլիոնից ավելի արժեքով վահանակ ձեռք է բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատություն-Ներսեսյան փողոցների հատվածում: Այս վահանակը պատկանում է «Բի Բի Գրուպ» ՍՊԸ-ին, որի արժեքը 1 մլն 37 հազար դրամ է: «Իմ քայլը» դաշինքը ունի նաև մեկ հատ կես միլիոն դրամից ավել արժեցող վահանակ: Խոսքն Ավան վարչական շրջանի Աճառյան 18 հասցեում գտնվող «Բի Բի Գրուպ» ՍՊԸ-ի տրամադրած վահանակի մասին է, որի արժեքը 570 հազար դրամ է:

Այժմ ՀՅԴ-ի 1 միլիոնանոց վահանակների մասին: Երևանի Նալբանդյան փողոցում՝ «Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանի մուտքի մոտ, 1 մլն 80 հազար դրամով գովազդային վահանակ է ձեռք բերել Դաշնակցությունը: Վահանակը պատկանում է «ԱՐՄԱԴԱ ԿՈ» կազմակերպությանը: Այս նույն կազմակերպությունը ՀՅԴ-ին ևս մեկ վահանակ է տրամադրել՝ կրկին 1 մլն 80 հազար դրամով: Այն գտնվում է Խանջյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Այս մեկ միլիոնանոց գովազդային վահանակներից հետո հանջորդ ամենաթանկարժեք վահանակի գինը 870 հազար դրամն է: Սա կրկին ձեռք է բերել ՀՅԴ-ն: Վահանակը «Բի Բի Գրուպ» ՍՊԸ-ինն է, որը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի Արշակունյանց 13 հասցեում:

Աչքի ընկնող գնով գովազդային վահանակ է ձեռք բերել նաև նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Խոսքը Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող 810 հազար դրամ արժեցող վահանակի մասին է: Սա, ի դեպ, թվարկվածներից հետո ամենաթանկն է: Վահանակը պատկանում է «ԱՐՄԱԴԱ ԿՈ» կազմակերպությանը:

Ընդդիմադիրներից հավակնոտ արժեքով գովազդային վահանակներ ունի նաև նորաստեղծ «Մենք» դաշինքը: Արշակունյաց պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկներում գտնվող 630 հազար դրամ, Ագաթանգեղոս-Խորենացի հատվածում՝ 345 հազար դրամ և Սևանի խճուղի- Բալահովիտի սկզբնամաս հատվածում գտնվող 240 հազար դրամ արժեքներ ունեցող գովազդային վահանակները վարձակալել է Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձեռք բերած ամենաթանկարժեք վահանակը 345 հազար դրամ է: Այն գտնվում է Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում:

Իսկ ահա «Օրինաց երկիր» կուսակցությունը Մաշտոցի պողոտայի վրա վարձակալել է 288 հազար դրամ արժեքով գովազդային վահանակ: Նախկին իշխանություն՝ ՀՀԿ-ի նախընտրական պաստառների համար վարձակալած ամենաթանկարժեք վահանակների արժեքը 288 հազար դրամ է: Այն գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայում: Ի դեպ, վահանակի երկու կողմերում էլ ՀՀԿ-ի պաստառներն են:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարձակալած ամենաթանկարժեք գովազդային վահանակը ևս 345 հազար դրամ է: Այն գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

«Սասնա Ծռեր» կուսակցության վարձակալած ամենաթանկարժեք վահանակը 108 հազար դրամ է, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում: Նախընտրական պաստառների և վահանակների առկայությունը հանրապետության տարածքում այսքանով չի եզրափակվում: Factor.am-ը պարզապես առանձնացրել է կուսակցությունների վարձակալած ամենաթանկարժեք գովազդային վահանակները: Մայրաքաղաքում և հանրապետության մարզերում առկա են նաև 60 հազարից մինչև 200 հազար դրամ արժողությամբ այլ գովազդային վահանակներ ևս, որոնցից կուսակցությունները տասնյակներով վարձակալել են:

Այսպիսով. ներառյալ վերը թվարկածները հանրապետության ամբողջ տարածքում «Իմ քայլը» դաշինքն ունի 181 վարձակալած վահանակ: Նույնքան վահանակներ են վարձակալել նաև «Լուսավոր Հայաստանը» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները: ՀՀԿ-ն և ՔՈ-ն վարձակալել են 180-ական վահանակներ, իսկ ամենաշատ վահանակները՝ 182 հատ, ունի «Մենք» դաշինքը: 36-ական վահանակներ ունեն ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, իսկ ամենաքիչը՝ 10 հատ, ունի «Սասնա Ծռեր» կուսակցությունը»:

Նշենք, որ Երևանի տարբեր փողոցներում կան LED էկրաններ, որոնք ևս նախընտրական հոլովակներ են գովազդում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի համաձայն՝ այդ էկրաններով քարոզչական հոլովակի 15 վայրկյանը ցուցադրվում է 300, 360, 540 և 720 հազար դրամ արժեքով՝ նայած, թե էկրանը որտեղ է տեղադրված:

Միաժամանակ նշենք, որ ԿԸՀ կայքում նշված չէ, թե որ կուսակցություններն են օգտվելու այդ ծառայություններից:

Ի դեպ, ԿԸՀ հրապարակած ցուցակից ենթադրելի է դառնում, որ «Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները չեն ցանկացել վարձակալել հինգ քառակուսի մետրը գերազանող գովազդային վահանակներ:

Հայկ Վարդանյան