Պորոշենկոն Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

Լուրեր

28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մինչև 2019 թվականի հունվարի 25-ը երկրում ռազմական դրություն սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել: Պորոշենկոն այն ուղարկել է Գերագույն Ռադա՝ հաստատման: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի կայքը:

«Գործողության մեջ դնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ր՝ «Ուկրաինայի անկախության և պետական ինքնիշխանության ապահովման արտակարգ միջոցների և Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելու մասին» որոշումը»,- ասված է փաստաթղթում:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման համաձայն՝ երկրի Գլխավոր շտաբին հանձնարարված է հակաօդային պաշտպանություն կազմակերպել՝ «նպատակ ունենալով պետական օբյեկտները պաշտպանել» օդից հարվածներից, ինչպես նաև մասնակի մոբիլիզացիային ուղղված միջոցներ նախատեսել:

Հրամանագրում նաև հանձնարարվում է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ուժեղացնելու հակահետախուզական, հակաահաբեկչական գործունեությունն ու տեղեկատվական անվտանգությունը:

Միաժամանակ, Պետական սահմանապահ ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել Ղրիմի վարչական սահմանին Ռուսաստանի հետ պետական սահմանի պաշտպանությունը: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: