ԳԹԿ-ն քայլեր է ձեռնարկում շտեմարանն անգիր անելը քննություններին անօգտակար դարձնելու համար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստանում 12-րդ դասարանի քննությունների հետ կապված որևէ էական փոփոխություն չի եղել: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ որոշ փոփոխություններ կան թեստերի հետ կապված:

«Գաղտնիք չէ, որ աշակերտների մի մեծ հատված շտեմարաններն անգիր արած էր մտնում քննության: Դա հատկապես վերաբերում էր հումանիտար առարկաներին: Բնագիտական առարկաների դեպքում արդեն կարողացել ենք այնպես անել, որ անգիր անելը ոչինչ չտա դիմորդին: Ի՞նչ էինք անում: Որոշեցինք առաջադրանքը թողնել նույնը, դրանում փոխել թվերը, բնականաբար փոխվում էր նաև պատասխանը: Այս անգամ փոփոխություն է լինելու հայոց լեզվի դեպքում: Նույն շտեմարանի բովանդակությունը պահպանվելու է, սակայն այնպես է խառնած ներկայացվելու, որ պատասխանը չի համընկնելու շտեմարանի պատասխանների հետ»,- ասաց Կարո Նասիբյանը: Նրա խոսքով, լինելու են նոր առաջադրանքներ՝ շտեմարանի բովանդակությունը պահպանելով:

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս դեկտեմբերին ցանկացողները կարող են հանձնել քննություններ «Հայոց լեզու», «Գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» առարկաներից: Քննություններ նախատեսված են ինչպես դեկտեմբերին, այնպես էլ հունիսին. շրջանավարտներն իրենք են ընտրում, որ առարկայից երբ հանձնեն քննություն: Դեկտեմբերի քննությունները նախատեսված են դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում:

«Այս մոտեցումը դիմորդների համար արդարացված է: Եթե դիմորդը պետք է գործերը հանձնի Բժշկական համալսարան, և նրան Հայոց պատմություն առարկան պետք չի, ապա հնարավորություն ենք տալիս այդ առարկայից քննություն հանձնել դեկտեմբերին, որպեսզի մնացած ժամանակահատվածը կենտրոնանա մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ այլ առարկայի վրա»,- նկատեց Կարո Նասիբյանը:

Նա ներկայացրեց նաև դպրոցներում իրականացրած արտաքին գնահատման արդյունքները: Արտաքին գնահատում իրականացվել է 12-րդ դասարաններում, «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից, մասնակցել է 14 հազար աշակերտ: «Հայոց լեզու» առարկայից 10 բալանոց համակարգից միջին գնահատականը եղել է 5.98: Դրական համարվում է 4-ից բարձր միավորը: Բարձր միավորներ է հավաքել  Սյունիքը, Կոտայքը, Երևանը, Տավուշը: Միջինից ցածր միավոր հավաքել է Վայոց ձորը, Արմավիրը, Արագածոտնը, Շիրակը: «Հանրահաշիվ» առարկայի միջին գնահատականը 5.23 է: Ամենաբարձր գնահատականը ստացել են Երևանը, Սյունիքը, Տավուշը, Կոտայքը: Միջինից ցածր միավոր ստացել է Արարատը, Շիրակը, Արմավիրը, Արագածոտնը: