Ոստիկանությունը քարոզարշավի և ընտրությունների ընթացքում լինելու է զգոն՝ արձագանքելով ցանկացած ահազանգի: Այս մասին նոյեմբերի 27-ին Գյումրիում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկանապետը մարզպետարանում հանդիպեց կուսակցությունների, թեկնածուների, նրանց ներկայացուցիչների հետ: Կարևորելով արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ինչպես նաև ընտրությունների հարթ ընթացքը՝ ՀՀ ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը լինելու է աննախադեպ զգոն և արձագանքելու է ցանկացած փոքրիկ ահազանգի, հետևողական աշխատանք …

