«Դեկտեմբերի 9-ին ուղղակի պետք է թաղել մեռելներին». Արման Բաբաջանյան

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 9-ին ուղղակի պետք է թաղել մեռելներին: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ջերմուկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արման Բաբաջանյանը:

«Կասկած չունեմ, որ դեկտեմբերի 9-ին ջերմուկցին ընտրելու է լուսավորը, ընտրելու է Հայաստանի լուսավոր ապագան և մերժելու է բոլոր նրանց, ում ուղղակի պետք է թաղել, որովհետև ի՞նչ են անում մեռելներին, եթե ոչ հուղարկավորում են, եթե ոչ թաղում»,- ասաց նա:

Թեկնածուի խոսքով՝ իշխանության հարցը, մեծ հաշվով, լուծված է, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը գալիս է՝ լրացնելու այն ուժերի կազմը, որոնք լինելու են իշխանությունից դուրս: «Մենք գալիս ենք՝ մեր պրոֆեսիոնալ թիմով փոխլրացնելու, զսպելու, հավասարակշռելու իշխանությանը: Մենք գալիս ենք՝ ասելու, որ նորը, վաղը, ապագան այլընտրանք չունի՝ ի տարբերություն ուժերի, որոնք հասցրել են դրսևորվել և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես իշխանություն, և պատասխանատու են մեր երկրի այս ապականված իրականության համար: Եվ այդ ուժերն այսօր քննադատաբար հանդես են գալիս և՛ գործող իշխանության, և՛ նաև մեր դեմ, որովհետև մենք մեր կարևոր ներկայությամբ մերժում ենք և ասում, որ նրանք տեղ չունեն մեր իրականության մեջ, որովհետև թալանով, հարստահարելով 20-25 տարի ապականել են մեր երկիրն ու այսօր էլ փորձում են տեղ ունենալ իշխանության մեջ, խորհրդարանում և թույլ չտալ, որպեսզի տեղի ունեցած փոփոխությունները կյանքի կոչվեն և դառնան անշրջելի»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Նա նաև կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն արագ արդյունավորման անհրաժեշտություն ունեն. «Բոլորդ սպասում եք շատ արագ արդյունքների, ձեր կյանքում փոփոխությունների, և դրանք կարող եք ձեր կյանքում զգալ, եթե մեր պրոֆեսիոնալ թիմին պատվիրակեք՝ գնալ խորհրդարան և ներկայացնել ձեզ, բարձրաձայնել ձեր խնդիրները և դրանց կոնկրետ լուծումներ տալ»: