Ի՞նչ կապ ունի բնապահպանության նախարարը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.01.2025 | 14:00
Ադրբեջանի կեղծ մեղադրանքնեը քող են՝ Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունները կոծկելու համար․ Օկամպո
16.01.2025 | 13:53
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆ
16.01.2025 | 13:42
Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկվում է նախագծողների և համայանքների ներկայացուցիչների հետ․ Քաղաքաշինության կոմիտե
16.01.2025 | 13:36
Ո՞նց ա լինում՝ տղան ամբողջ կյանքը առողջ է եղել, 17 տարեկանում հիվանդությունների փունջ է առաջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 13:34
Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան
16.01.2025 | 13:25
Baza-ն հրապարակվել է ադրբեջանական կործանված օդանավի անձնակազմի և դիսպետչերների խոսակցության սղագրությունը․ հայտնի չէ՝ որտեղից է ձեռք բերվել
16.01.2025 | 13:16
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունն էական է բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտում նավարկելու համար․ Արարատ Միրզոյան
16.01.2025 | 13:07
«Ինձ ասել են` «Զարյա-3» կիրառվել է, թե` ոչ, չեմ կարող բացահայտել». ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 12:54
Վորոնեժի նահանգապետը հայտարարել է ԱԹՍ-ի հարվածից հետո նավթի պահեստում բռնկված հրդեհի մասին
16.01.2025 | 12:43
Գլենդելը վերադառնում է բնականոն գործունեության. քաղաքապետը մանրամասներ է հայտնում
16.01.2025 | 12:34
Ֆրանսիան գաղտնի զորավարժություններ է անցկացրել՝ նախապատրաստվելու Ուկրաինա իր զորքերի հնարավոր տեղակայմանը
16.01.2025 | 12:26
Կամավոր վերադարձե՛ք․ Բեժանյանը՝ ՌԴ-ում անօրինական գտնվող միգրանտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 12:17
Մենք վճռականորեն հավատարիմ ենք մեր հարևանների հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը. Իրանի նախագահ
16.01.2025 | 12:14
Փարաքարում կառավարությունն արտահերթ ընտրություններ նշանակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 12:09
ԵՄ երկրները հետաքրքրված են Հայաստանով. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Էրիկ Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան,այս պահին բնապահպանության նախարարության և կառավարության առջև ծառացել են երկու կարևոր հարցեր՝ Ամուլսարի հարցը և փոքր հէկերի հարցը: Ամուլսարի դեպքում այս թնջուկը կարծես չի լուծվում: Հիմա կարո՞ղ եք ասել, այնտեղ ի՞նչ վիճակ է, ուսումնասիրություններ կամ այլ տիպի աշխատանքներ տարվո՞ւմ են, թե՞ բոլորովին դադարեցված է աշխատանքը:

– Դադարեցված է աշխատանքը այս պահին, եթե չեմ սխալվում, որոշակի ձմեռացման աշխատանքներ են կատարվում ուղղակի, բայց կառավարության կողմից, քննչական կոմիտեի կողմից, որը քրեական գործի շրջանակներում ուսումնասիրում է, թե արդյոք նախկինում տրված փորձաքննական եզրակացությունների ժամանակ տեղի՞ են ունեցել կոռուպցիոն կամ այլ բնույթի բնույթի չարաշահումներ, աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են: Գիտեմ, որ հայտարարվել է միջազգային մրցույթ, որի նախաորակավորումն արդեն անցել է, և դրա արդյունքում միջազգային կազմակերպություն կընտրվի, որը կտա եզրակացություն՝արդյոք այդ բոլոր հետազոտություններն ու եզրակացությունները, որոնք արվել են, և որոնց հիման վրա տրվել է այդ փորձաքննական դրական եզրակացությունը, արդյոք ճի՞շտ են, թե՞ սխալ, արդյոք բավարա՞ր են եղել այդ եզրահանգման գալու համար, թե՞ ոչ:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարեց որ պետք է բնպահպանական կամ այլ փորձաքննություն իրականացվի միջազգային մասշտաբով և հետո նոր որոշվի Ամուլսարի շահագործման հարցը: Կարո՞ղ եք ասել, այդ գործընթացը ինչքան կարո՞ղ է տևել, երբ կարող ենք արդեն հստակ պատկերացում ունենալ, թե Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ մի քանի ամսվա ընթացքում այդ ամբողջ գործընթացը կավարտվի, և ակնկալում է, որ դրա ավարտին Հայաստանի Հանրապետության որոշում կայացնող գերատեսչությունները կունենան բավարար տեղեկատվություն՝ հասկանալու համար ազդեցությունների չափը, ռիսկայնությունը և, ընդհանրապես, ինչ է իրավիճակը, քանի որ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ, ըստ Հայաստանի օրենսդրության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուսումնասիրությունները ամբողջովին իրականացնում է նախաձեռնողը, իրենք են ուսումնասիրում, իրենք են թվեր բերում, մոտեցումներ և այլն, և բնապահպանական փորձաքննությունը եզրակացություն է տալիս, և հիմա պետք է ուսումնասիրվի՝ արդյոք այդ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ներկայացված փաստաթղթերը, նյութերը և այլն համարժե՞ք էին, կարելի՞ էր դրա հիման վրա տալ, թե տեղի են ունեցել այն երևույթները, որի շրջանակներում քրեական գործ է հարուցվել:

– Այսինքն մենք մինչև 2019-ի կեսերը հստակ պատկերացում կունենա՞նք, թե Ամուլսարը շահագործվելու, թե՞ ոչ:

– Ես կարծում եմ, որ առնվազն գարնանը մենք կունենանք տեղեկատվություն միջազգային մասնագետների կողմից տրված՝ արդյոք ազդեցությունները բավարար չափով հաշվարկվա՞ծ են, թե՞ ոչ, կարելի է այդտեղ շահագործե՞լ, թե՞ ոչ:

– Պարոն Գրիգորյան, բնապահպանները և նաև Ամուլսարի բնակավայրի բնակիչները բարձրաձայնում են, որ շահագործման դեպքում Արփա-Դարք-Որոտանի գետերն կհայտնվեն խիստ վտանգի տակ, որ այդ վտանգը կամ վնասը մի սերնդի ժամկետով չի ավարտվելու, դա մի քանի սերնդի համար կարող է վտանգավոր լինեն: Որպես բնապահպանության նախարար՝ Ձեզ չի՞ մտահոգում էս մտահոգությունները, էս վիճակը, թե՞ միգուցե տնտեսության համար նույնպես կարևոր է ունենալ Ամուլսարի շահագործումը, որովհետև հանքարդյունաբերությունը մեր տնտեսության հիմնական ճյուղերից է:

– Հիմնական ճյուղերից մեկը չէ, դա ուզում եմ նշել, քանի որ համախառն ներքին արդյունքի մեջ տեսակարար կշիռը բավական փոքր է և աշխատատեղերի ծավալով նույնպես ամենախոշոր ոլորտը չէ, սակայն այդ հետազոտություններ և և ուսումնասիրությունները, որոնք պետք է արդյունքը տան, պետք է պատասխանեն այդ հարցին, ռիսկերը կառավարելի են, թե ոչ, կամ ընդհանրապես արժի՞ շահագործել։ Եթե այնտեղ թթվային դրենաժի ռիսկ կա, որը կարող է տևել տասնամյակներ ու հարյուրամյակներ, ապա որևիցե պարագայում այդ ենթադրելի օգուտները, կամ հարկային մուտքերը համադրելի չեն։

– Ձեզ մեղադրում են «Լիդիան» ընկերության հետ կապ ունենալու մեջ, թեկուզ և կարճ ժամանակով, բայց աշխատել եք խորհրդական պայմանագրով։ Կարող եք կոնկրետ ասել, թե ինչ կապ եք ունեցել, և արդյոք դա չի նշանակում, որ դուք ինչ-որ տեղ նաև կաշկանդված եք այդ ընկերության հետ Ձեր որոշումներում։

– Դա ապատեղեկատվություն է, ես երբեք չեմ աշխատել «Լիդիանի» համար ոչ որպես կոնսուլտանտ, ոչ միայն «Լիդիանի» համար, ոչ որևիցե հանքարդյունաբերական կազմակերպության համար։ Ես իմ կարիերայի ընթացքում աշխատանքի առաջարկներ եմ ունեցել Հայաստանում գործող մի քանի հանքարդյունաբերական կազմակերպություններից՝ աշխատելու բավականին բարձր պաշտոններում, ես մերժել եմ, քանի որ հանքարդյունաբերական կազմակերպությունում չեմ ցանկացել աշխատել։ Ես աշխատել եմ բրիտանական խորհրդատվական կազմակերպությունում, որը ընդհանուր բնույթի խորհրդատվական աշխատանքներ է կատարում ամբողջ աշխարհում, ես եղել եմ իրենց միջազգային խորհրդականը։

– Եվ այդ աշխատանքի ժամանակ առնչություն ունեցե՞լ եք «Լիդիան Արմենիայի» կամ ընկերության հիմնադիրների հետ։ ՛

«Լիդիանի» հետ ես որևիցե աշխատանքային, պարտավորությունների առումով, որևիցե գործարքային հարաբերություն երբևիցե չեմ ունեցել։

– Այդ դեպքում ինչո՞ւ են $եզ մեղադրում այդ հարցում։

-Որովհետև, կարծում եմ, այլ մեղադրելու տարբերակներ, որ կարող էին լինել՝ կոռուպցիոն սկանդալներ, հանքատեր, հէկատեր որևիցե տարբերակ չկա, և խոսում են այդ մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան