ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾմշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ողջունելով հյուրերին՝ գյուղատնտեսության նախարարը գոհունակություն է հայտնել նախարարության և ՄԱԶԾ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ իրերախտագիտությունը փոխանցելով գյուղատնտեսության զարգացման գործում ցուցաբերվող օժանդակությանհամար, միաժամանակ …

