Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։ Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի: …

