Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ-ի երիտթևից է, նոր է ընդգրկվել ՀՀԿ. Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Դավիթ Շահնազարյանի ասածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանավանում ունեցած ելույթում անդրադարձավ ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ նոր իշխանությունը եկել է Ղարաբաղը հանձնելու:

«Չեմ ուզում էմոցիոնալ հայտարարություններ անել, որովհետև ՀՀԿ-ն և Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում, բայց այդ հարցի պատասխանը կստանանք հենվելով փաստերի վրա: Նախ՝ մենք առաջին իշխանությունն ենք, որ ասում է՝ ոչ մի ղեկավար չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև լուծողը ժողովուրդն է: Եթե խնդրի լուծման որևէ տարբերակ լինի, ապա ես կգամ, կներակայցնեմ ժողովրդին, թող ժողովուրդը որոշի»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ նոր իշխանությունը ուզենա էլ չի կարող իրականացնել այն, ինչ կա Հանրապետականի մտքերում:

Փաշինյանը նաև հայտարարեց՝ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը հստակ հայտարարել է՝ կարող է հանդես գալ Հայաստանի անունից, բայց չի բանակցի Ղարաբաղի անունից: «Արցախի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը: Արցախի դիրքորոշումը լինելու է վճռական, որոևէ մեկը չի կարող ի հեճուկս Արցախի ժողովրդի կամքի այդ հարցը լուծել»,- համոզմունք հայտնեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս, երբ գտնվում էր Արցախում, ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում բոլոր մանրամասներով ներկայացրել է իմ դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում: