ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել

Լուրեր

14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
Բոլորը

ԱՄՆ-ում Դաշնային ավիացիոն վարչության (FAA) կողմից բոլոր օդանավակայաններից թռիչքները մի քանի ժամով դադարեցնելու պատճառ դարձած կապի համակարգի խափանումը տեղի է ունեցել ծրագրային թարմացումների տեղադրման ընթացքում առաջացած գերբեռնվածության հետևանքով։ Այս մասին շաբաթ՝ նոյեմբերի 14-ին, Սպիտակ տանը տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինը․ գրում է dw.com-ը։

«Ըստ ամենայնի, իրավիճակն այսպիսին է․ երբ նախարար Դաֆին և FAA-ն սկսեցին շտկումներ կատարել համակարգում՝ ներդնելով նոր սարքավորումներ և տեխնոլոգիաներ, այդ նոր սարքավորումներն ու տեխնոլոգիաները պարզապես գերբեռնեցին հնացած համակարգը»,- ասել է Մալինը։

Տրանսպորտի նախարարի խոսքով՝ ամբողջ երկրում թռիչքների արգելքը պայմանավորված է եղել նրանով, որ օդային երթևեկության կառավարման համակարգը դեռ աշխատում է տասնամյակների վաղեմության անալոգային սարքավորումներով։ «Այն պարզապես չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին»,- գրել է Դաֆին X սոցիալական ցանցի իր էջում։

Նախարարը պարզաբանել է, որ ամերիկյան ավիացիոն համակարգում օգտագործվող երթուղիչները գերբեռնվել են տվյալներով, ինչի հետևանքով դրանցից ստացվող տեղեկատվությունը դարձել է հակասական։

«Դրա պատճառով մենք անջատեցինք համակարգը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։

Դաֆին Կոնգրեսից պահանջել է լրացուցիչ 50 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ իրավիճակը շտկելու համար։ Մալինը նույնպես համաձայնել է այդ գնահատականի հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) նոյեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, երկրի բոլոր օդանավակայաններից օդանավերի թռիչքների համազգային արգելք էր սահմանել՝ պատճառաբանելով «արտակարգ հանգամանքներն ու անվտանգության նկատառումները»։ Ավելի քան չորս ժամ անց սահմանափակումները վերացվել էին, սակայն խափանումը շարունակել էր ազդել երկրի օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքի վրա։

Նշվում է, որ սա սեպտեմբերի 11-ի՝ 2001 թվականի ահաբեկչություններից հետո նման երկրորդ դեպքն է։