Ամուլսարի խնդիրը չեղած դատական համակարգի, չգործող իրավական համակարգի խնդիր է. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ քարոզարշավի երկրորդ օրը սկսեց մարզային այցերով: Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը դիմեց Մարուքյանին՝ խնդրելով  փրկել երկիրը։

«Թող ձեր նմանները գան, երկիրը դզեն, հերի՛ք ա, էդ թալանչիներին հանեք: Նորից են դրել, ես վախենում եմ, որ դրանք էլի մի օյին հանեն։ Էն քաչալը որ եկել ա, ես վախենում եմ՝ դրանք նորից ընտրվեն»,- ասաց բնակիչներից մեկը, ինչին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Չեն ընտրվելու»:

Հաջորդ կանգառը Ջերմուկ քաղաքն էր. այստեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը հանդես է գալիս իրավունքի գերակայության վրա խարսխված դատական իշխանության ձևավորման ծրագրով, և խորհուրդ տվեց քվեարկել իրենց օգտին և լինել պաշտպանված։

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ Ամուլսարի խնդիրը չեղած դատական համակարգի, չգործող իրավական համակարգի խնդիր է:

«Համայնքների բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել։ Ինչո՞ւ մենք ունենք Ամուլսարի իրավիճակը: Կա ներդրող, որն ասում է՝ պետությո՛ւն, իմ ներդրումը պաշտպանիր, բայց կա անգին արժեք՝ բնությունը: Ինչո՞ւ ենք մենք հասել այս փակուղուն, որովհետև մարդկանց բողոքները տեղ չեն հասել»,- ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ իրենց քաղաքական թիմում կան հմուտ իրավաբաններ, ինքը 10 տարի զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ և գիտի, թե ինչպիսի դատական համակարգ է պետք:

Էդմոն Մարուքյանը Ջերմուկի բնակիչներին կոչ արեց քվեարկությամբ խորհրդարանում ստեղծել «Լուսավոր Հայաստան» խմբակցություն, որն իր պրոֆեսիոնալ թիմով խնդիրներին իրապես լուծում կտա:

«ՀՀ բոլոր խնդիրների լուծման բանալին քաղաքական համակարգի առողջացումն է»,- հավելեց Մարուքյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում