Ռազմական դրություն հայտարարված չի եղել Քոչարյանի պաշտպանը բողոքարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Բոլորը

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը։  ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը դատարանում է։

Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ազատել էր կալանքից՝ անձեռնմխելիության հիմքով: Դատախազը դիմել էր Վճռաբեկ՝ խնդրելով բեկանել Վերաքննիչի որոշումը և ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանական կողմն էլ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Վերաքննիչը անդրադարձել է միայն անձեռնմխելիության հիմքին, և դատարանը չի քննել մի շարք այլ հիմքեր։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատական նիստից առաջ մանրամասնեց։ Ըստ նրա՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանում փաստացի ռազմական դրություն հայտարարված չի եղել, ինչպես նշում է ՀՔԾ-ն, Քոչարյանին առաջադրած մեղադրանքի հիմքում։ Ալումյանը մեջբերեց օրենքը, որի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարված կհամարվի, եթե ապահովվեն 20 կոմպոնենտ։

Ալումյանի խոսքով՝ այդ հանգամանքներից որևէ մեկը Մարտի 1-ին ապահովված չի եղել, այսինքն՝ ռազմական դրություն հայտարարված չի եղել։ Քոչարյանի պաշտպանական թիմը կասկածի տակ է դնում ՀՔԾ մեկ այլ պնդում, թե 2008 թվականին ծավալված բողոքի ակցիաները կրել են խաղաղ բնույթ։ Ալումյանն ասաց, որ այդ փաստը հաստատող տասնյակ դատավճիռներ կան։ Նկատի ուներ, 2008-ին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ազատազրկումները, որոնք բազմաթիվ իրավապաշտպաններ որակել են ապօրինի։

Գլխավոր դատախազությունն իր հերթին գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն անձեռնմխելիության հիմքով, այլ առկա են կալանքի այլ հիմքեր: Մասնավորապես՝ ազատության մեջ մնալու դեպքում Քոչարյանը կարող է թաքնվել և խոչընդոտել գործի քննությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշում, ըստ որի՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը նորից կքննվի Վերաքննիչ քրեական դատարանում։