Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն ազդեցություն կունենա արտաքին տնտեսական քաղաքականության վրա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը հարթակ է, որում Հայաստանը դիվերսիֆիկացնելու է արտաքին տնտեսական հարաբերությունները: Ֆորումում ներկայացված են շուրջ հինգ տասնյակ երկրներից ոչ միայն պաշտոնյաներ, այլև գործարարներ»,- ասաց նա: Բալայանն …

