Այս ընտրություններից հետո ամենաինտրիգայինը ԱԺ նախագահի թեկնածուի հարցն է. «Հրապարակ»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Այս ընտրությունների ավարտից հետո ամենաինտրիգային հարցը, որը ծագելու է իշխանության և հանրության համար, Ազգային Ժողովի նախագահի թեկնածուի հարցն է։ Դեռևս ընտրություններից առաջ խոսակցություններ կային, որ Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունում 4 անուն է քննարկվում․ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։

Նախնական տեղեկություններով, ամենահավանական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, որին ԱԺ նախագահ նշանակելով Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու նապաստակ է խփում․ մեկն այն է, որ ազատվում է իրեն չարդարացրած առաջին փոխվարչապետից, որն իր հավատարիմ զինակիցներից է և չի կարող համարժեք պաշտոն չստանալ, մյուսն այն է, որ հնարավորինս անցնցում լուծում է ԱԺ ղեկավարի հարցը, որը հնազանդորեն կծառայի իրեն։

Արայիկ Հարությունյանի պարագայում ասում են՝ կան կոնկրետ խոչընդոտներ։ Մասնավորապես՝ ինչ որ կոմպրոմատ, որն ընդդիմությունը կդնի շրջանառության մեջ եթե պարզվի, որ ՔՊ թեկնածուն ինքն է, ուստի որպեսզի կոմպրոմատը «չաշխատի» որոշել են հրաժարվել վերջինիս թեկնածությունն առաջ մղելու մտքից։

Լենա Նազարյանի դեպքում խնդիրն այն է, որ նրա ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հարցն է նաև դրված։ Նա ցուցակի 38-րդ համարն է, զբաղեցնում է Պետգույքի կառավարման վարչությունը, բայց, ըստ ամենայնի, նրա աշխատանքից էլ դժգոհություններ կան, ուստի հնարավոր է, որ նա տեղափոխվի ԱԺ, իսկ կինը՝ հեղափոխության ակտիվ մասնակից Լենա Նազարյանը՝ կառավարությունը։ Կարելի է ենթադրել, որ դա կարող է լինել կամ փոխվարչապետի կամ առնվազն նախարարի կարգավիճակով։

Ալեն Սիմոնյանի դեպքում թեև արտաքուստ խանգարող հանգամանքներ չկան, սակայն նրա նկատմամբ ՔՊ վարչությունում խանդ կա և որոշակի նեգատիվ վերաբերմունքը, ինչն արտահայտվեց Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ։ Ալեն Սիմոնյանի հանդեպ ակնհայտորեն վերապահումներ ունի նաև Նիկոլ Փաշինյանը, ուստի քիչ հավանական է, որ նա կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը։

Սակայն ամենաուշագրավն այն է, որ Փաշինյանը որոշելու է խաղաքարտերը մինչև վերջին պահը չբացել՝ դրանով իսկ անորոշ և անառողջ մրցակցային մթնոլորտ ստեղծելով կուսակցությունում, որտեղ ձայներ տանելու դաժան մրցապայքար է սկսվել։ Ոմանց թվում է, թե ռեյտինգային ընտրակարգով տարած քվեների հիման վրա է կատարվելու ապագա պաշտոնաբաշխումը, ուստի այս օրերին քափ-քրտինք մտած ընտրաձայներ են հավաքում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: