ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստին, մինչ օրակարգին անցնելը հայտարարեց՝ ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված, ուստի ժամանակն է շատ լրջորեն զբաղվել բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան: «Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը հաշվի առնելով Հայաստանում առկա …

