Հարգելի՛ Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք. ասում եմ լրջորեն և պաշտոնապես. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը: «Հարգելի՛ Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք: Ասում եմ լրջորեն և պաշտոնապես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Վանաձորի հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ ամոթալի հայտարարություններ են հնչում:

«ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք այդ կողմից, մենք այս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով: Բայց նաև ուզում եմ ասել. եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը և հայ ժողովուրդը ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի պատրաստ են կանգնել մինչև վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- հայտարարել էր Փաշինյանը: