Քարոզարշավի 2-րդ օրը․ ի՞նչ դավադրություն կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրը փոխադարձ մեղադրանքները շարունակվում էին Հանրապետականի և «Իմ քայլը» դաշինքի միջև։ Հանրապետականից պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ Փաշինյանն իշխանությունն ունի Հանրապետականի շնորհիվ։

«Եթե որևէ մեկը կարծում էր, որ իշխանություններն այնքան թույլ էին, որ չէին կարող ուժ կիրառել, խորապես սխալվում է։ Ինչ է, Երանոսյան Լյովան պիտի հրաման չկատարե՞ր»,- ասում է ԱԺ պատգամավորության թեկնածու (ՀՀԿ) Դավիթ Շահնազարյանը։

Այնուամենայնիվ, նա չի կարծում, որ դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք խորհրդարանը երկար կյանք կունենա, ընդամենը երեք ամիս հետո, ըստ նրա, այս խորհրդարանն այլևս չի արտահայտի ժողովրդի քաղաքական տրամադրությունները։ Նա ակնարկում է, որ «Իմ քայլը» դաշինքն արդեն ինքն իր դեմ է խոսում և դրա արտահայտությունն էր Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարությունը, որով պատգամավորության թեկնածուն արցախյան ազատամարտը ստորադասեց հեղափոխության հաղթանակին։

«Ես խոստանում եմ, դուք բոլորդ կհամոզվեք, որ այն ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն Արցախի փոխարեն»,- համոզված է պատգամավորության թեկնածուն։

Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ստեփանավանում կտրուկ էր՝ նա նկատեց, որ ինքը միակ ղեկավարն է, որ երբևէ գաղտնիքներ չի ունեցել Արցախի ղեկավարությունից և Զինված ուժերից, որոնց պատմել է ղարաբաղյան հարցի մասով բանակցությունների բոլոր մանրամասները։ Նա Դավիթ Շահնազարյանին համարեց բացահայտված սերժական։ Սակայն Փաշինյանի այսօրվա ելույթներն ավելի շատ ուղղված էին Հանրապետականից եկող սպառնալիքներին, ինքը խոստանում է անձամբ լուծել քաղաքացուն վախեցնող հանրապետական գյուղապետերի հարցը։

«Բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին, էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեն կենա այդտեղից»,- զգուշացնում է («Իմ քայլը» դաշինք) Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ է անում ձայն չտալ Հանրապետականին, որն այնքան էլ լավ չի ընկալել սիրո և համերաշխության հեղափոխությունը։ Նիկոլ Փաշինյանի համար այս ընտրությունը եզակի առիթ է Հանրապետականից ազատվելու համար։

« Ես չեմ որոշում Հանրապետականին՝ լինի՞, թե չլինի, դուք եք որոշում, դուք կորոշեք՝ չլինի՝ չի լինի և իմ կոչն է ձեզ՝ ոչ մի ձայն Հանրապետականին, որովհետև չի կարելի ներել»,- կոչ է անում պարոն Փաշինյանը։

Դաշնակցությունն այսօր ակտիվ քարոզարշավով աչքի չընկավ, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը Factor. TV-ի տաղավարում էր, որտեղ նկատեց, որ Դաշնակցությունն անպայման ավելի շատ ձայն կհավաքի, քան հարցումներն են ցույց տալիս։

«Բոլոր ընտրությունների ժամանակ տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների հրապարակած հետազոտություններով միշտ ՀՅԴ-ին շատ ավելի ցածր ցուցանիշներ ա վերագրվում, քան իրականում ունենում ենք ընտրությունների ժամանակ։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ հերթական անգամ էդ նույն կազմակերպությունները պիտի արձանագրեն, որ իրենց տրված տոկոսները ՀՅԴ-ի պարագայում իրականության հետ կապ չունեն»,- ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

Նա այսօր խոսեց իշխանության հետ Արցախի հարցում ունեցած տարաձայնության մասին։ Դաշնակցությունն ուզում է հասկանալ, թե ո՞րն է գործող կառավարության դիրքորոշումը ազատագրված տարածքների մասով, այստեղ իրենք անհանգստություններ ունեն:

«Մենք կարծում ենք, համոզված ենք, որ, անշուշտ Արցախը ցանկալի է լինի բանակցային կողմ տակտիկական տեսանկյունից, բայց ամենևին չի նշանակում, որ Հայաստանը որևէ ձևով, որևէ պարագայում պիտի խուսափի պատասխանատվությունից։ Հայաստանն ունի իր բաժին պատասխանատվությունը և Հայաստանը չի կարող կեցվածք ընդունել, որ ցանկացած լուծում, որ ընդունելի է Արցախի համար, ընդունելի է նաև մեր համար։ Մենք էս մոտեցումը չենք կիսում»,- նկատում է դաշնակցական պատգամավորության թեկնածուն:

«Լուսավոր Հայաստանն» այսօր Վայոց ձորում էր։ Ջերմուկցիների հետ հանդիպմանը կուսակցության նախագահը խոսում էր Ամուլսարի խնդրից։ Ըստ նրա, Ամուլսարի խնդիրը ծագել է դատական համարգի բացակայությունից, որը հաշվի չի առել քաղաքացու կարծիքը։

«Մենք ասում ենք՝ այլևս Հայաստանում չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ դատարանները անտեսեն մարդկանց, որ պետությունն անտեսի մարդկանց, մարդկանց ձայնը չլսի, ինչ-որ կոռուպցիոն սկանդալների, կոռուպցիոն գործարքների, ինչ-որ պրոցեսների արդյունքում ներդրողներ գան, ներդրում անեն, հետո պարզվի, որ դա շատ վատ էր, չէին լսել մարդկանց, հետո սկսեն լսել մարդկանց, հետո էդ ներդրողները գան ասեն՝ բա գիտե՞ք ձեր երկրի վերաբերյալ վատ միջազգային իմիջ եք ստեղծում, որովհետև էս ներդրումը որ էստեղ վարի եք տալիս, հետո ո՞նց եք ներդրումներ ներգրավելու»,- ասում է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու (ԼՀԿ) Էդմոն Մարուքյանը։

Երեկոյան Աբովյան քաղաքում քարոզարշավ սկսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս նկատեց, որ բոլոր ոլորտներում Հայաստանն ունի խնդիրներ։ Մասնավորապես կուսակցության առաջնորդը նկատում է, որ Հայաստանում պետք է նվազեցվեն վարկերի համար սահմանված տոկոսները՝ 2-ից 4 տոկոս

«Ցանկացած գործարար, եթե իր տարեկան շահույթը կարող է լինել 5-7 տոկոս, բանկի տոկոսը չի կարող 8-12 տոկոս լինել։ Ցանկացած մարդ, եթե բանկին դիմում է, դիմում է իր կյանքը բարելավելու համար։ Բայց այստեղ մարդը բանկին դիմում է ճարահատյալ, ճար չունի՝ հիվանդանոցի համար, խնդիր կարգավորելու համար»,- արձանագրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Պարոն Ծառուկյանը վստահեցնում է, որ խորհրդարան մտնելու դեպքում ամեն ինչ կանի փոքր և միջին բիզնեսը հարկերից ազատելու համար, առանց այն էլ բիզնեսի այդ տեսակի մուծած հարկերը չնչին են:

«Չի կարելի պետության բյուջեն կազմեն փոքր և միջին բիզնեսի վրա։ Որովհետև այսօր մենք ունենք 75 հազար փոքր ու միջին բիզնեսմեն՝ ՍՊԸ-ներ, ձեռնարկություններ, ամեն մեկն ունի երկու աշխատող, մի վարորդ, մի հաշվապահ, մի վաճառող, թող լինի 5-6։ Մենք ունենք 650 հազար ընտանիք, դա կազմում է բյուջեի 70-75 տոկոսը։ Իսկ իրենց հիմնական հարկերը, որ տալիս են, տալիս են բյուջեի 1-2 տոկոսը՝ 37 միլիոն։ Բայց կարելի է այդ մարդկանց էս տնտեսական ճգնաժամի ժամանակ հնարավորություն տալ, ազատել հարկերից, դա բյուջեի վրա ազդեցություն չի ունենա»,- առաջարկում է ԲՀԿ առաջնորդը։

Ի դեպ, հիշեցնենք, որ քարոզարշավին մասնակցում է 9 կուսակցություն և երկու դաշինք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան