Մի՛ թաքնվեք Նիկոլ Փաշինյանի թիկունքում. Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարոն Հարությունյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ Դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ Դուք ԿԳ նախարար եք, ավելին՝ գիտությունների թեկնածու, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց շարունակում եք երեխաներին օգտագործել էժան փիառի համար։

Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարարի աբսուրդային մտքերի մասին է և ոչ թե իմ երեխաների: Մի՛ թաքնվեք Նիկոլ Փաշինյանի թիկունքում: Ի դեպ, շնորհակալ եմ երեխաներիս մասին լավ խոսքերի համար, իսկ Ձեր նշած անհոգ մանկությունը լիարժեք կլինի, երբ լավ կրթական համակարգի մասին անիմաստ խոստումներ տվող նախարարը իրեն թույլ չտա իրենց անունը շահարկել սեփական անձի մասին հիշեցնել տալու նպատակով:

Իսկ ոչ պետական դպրոցում սովորող բազմահազար երեխաներին այլ պետության բանակում ծառայելու հետ համեմատելը խոսում է միայն այն մասին, որ Դուք չեք գիտակցում, թե ինչպիսի պատասխանատու և կարևոր պաշտոն եք ստացել քայլարշավի արդյունքում:

Ձեր և պատահական այլ պաշտոնյաների ջանքերը շեղել իմ ուշադրությունը Նիկոլ Փաշինյանին անողոք և հիմնավոր քննադատելուց ի սկզբանե դատապարտված են: Ես կհասցնեմ բոլորիդ հետևից:

Հ.Գ. Դուրս եկե՛ք Փաշինյանի թիկունքից, թեպետ դա էլ Ձեզ չի փրկում Ձեր՝ բանակի ազատման հիմքերի մասին և այլ
տհաճ խոսակցություններից»։