Տեղի է ունեցել ԵՄ – ՀՀ գործընկերության կոմիտեի նիստը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԵՄ- ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից ,հանդիպման ընթացքում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացին և ընդգծեց, որ ՀԸԳՀ իրականացումը կհանդիսանա երկրում բարեփոխումների և արդիականացման հիմնական գործիք, կօգնի ԵՄ ներդրումների ներգրավմանը, կխթանի ԵՄ հետ փոխանակումները և հստակ օգուտներ կապահովի ինչպես ԵՄ, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար:

Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների  հիմնական գործընկերը` աջակցություն տրամադրելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, մասնավոր հատվածի և ենթակառուցվածքային ներդրումների ֆինանսավորման հասանելիությունը:

Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունն իրականացնի իր օրենսդրության մոտարկում ՀԸԳՀ-ում նշված ԵՄ օրենսդրությանը՝ այդ թվում տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության, հարկման, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում: ԵՄ գոհունակություն հայտնեց ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ: Այս համատեքստում՝ Գործընկերության կոմիտեն կարևորեց քաղաքացիական հասարակության հետ շարունակական և ընդգրկուն երկխոսության ապահովումը:

Հայաստանը և ԵՄ համաձայնեցին շարունակել քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով և պատեհ ժամանակին դիտարկել Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն առկա են: