Սպասում եմ, որ իշխանությունը մեծահոգություն կունենա և վիրավորանքների համար ներողություն կխնդրի․ Վահրամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հյուրն է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

– Պարոն Բաղդասարյան, Հանրապետական կուսակցության քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իրավիճակ է փոխվել, նախկինում ընդդիմադիր Փաշինյանն էր ընկնում դռնեդուռ, այժմ ՀՀԿ-ն, լինելով ընդդիմություն, կանի դա։ Քարոզարշավի անցած երկու օրերին նման ֆորմատով ձեր հանդիպումներում ինչպիսի վերաբերմունքի եք արժանացել։

– Դռնեդուռ ընկնելու ձևակերպմանը կողմ չեմ։ 2017թ․ ես 227 հանդիպում եմ ունեցել, որն ամենաշատն է եղել հանրապետությունում։ Արդեն 6 օր է ես բազմաթիվ մարդկանց հետ եմ հանդիպել։ Եվ պետք է հիասթափեցնեմ՝ այն ոգևորությունը, որ տեսնում էիք ապրիլ-մայիս ամիսներին, չեմ նկատել Վանաձորում, գյուղերում։ Հիասթափություն եմ նկատել։ Ինձ դիմավորել են կոնստրուկտիվ հարցերով, նաև՝ շատ մտահոգված։ ՀՀԿ-ին քարկոծելու ագրեսիվ հարցերը չկային։ Անտարբերություն եմ նկատել, և կտեսնեք, որ ընտրություններին մասնակցությունը բավականին ցածր է լինելու։

– Կկարողանա՞ք հաղթահարել անցողիկ շեմը և խորհրդարանում գոնե փոքր խմբակցություն ունենալ։

– Եթե որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ ընտրություններին գնում է պարտվողական տրամադրությամբ, արդեն պարտված է։ Մենք այդ ուժը չենք, մենք գաղափարական, պահպանողական ուժ ենք։ Գնում ենք մեր ուրույն տեղը ունենալու ԱԺ-ում՝ ընդդիմադիր կեցվածքով, որպեսզի արտաքին քաղաքական վեկտորի՝ անվտանգության, Ղարաբաղյան հիմնախնդրի ու այլ հարցերի հետ կապված երևույթները թույլ չտանք կատարել։ Թույլ չտանք, որ ներկա իշխանությունները մեր սխալները կատարեն։ Մենք պետք է լինենք խորհրդարանում, մեր ներկայությունը անհրաժեշտություն է։ Քանի՞ ամիս է անցել հիշխանափոխությունից։ Չկա որևէ շարժ։ Գազի, էլեկտրաէներգիայի գների իջեցում, աշխատավարձերի կտրուկ բարձրացում, կենասաթոշակայինի վերացում, տեսանկարահանող սարքերի, կարմիր գծերի վերացում էին խոստանում։ Դրանց մի մասին մենք դեմ էինք, և նրանք համոզվեցին, որ չի կարելի այդպես անել։ Ես վարչապետի ընտրություններին ասել եմ, որ մեկ տարի հետո երբ կզգաք ծանրությունը, մեծահոգություն կունենաք և ներողություն կխնդրեք ձեր վիրավորանքների համար։ Եվ ես սպասում եմ այդ ներողությանը։

– Դուք իշխանությանը մեղադրում եք Հայաստանի և Արցախի անվտանգությունը վտանգելու հարցում։ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է, որ հենց ձեր իշխանությունն է վտանգել, թեկուզ բանակում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթներով ու թալանով։ Մանվել Գրիգորյանի օրինակը բավարար չէ՞։

– Խնդրում եմ, գոնե այդ մասին լռել, Մ․Գրիգորյանն արդեն պատանդ է մնում այնտեղ։ Եթե կա այդ թալանը, թող շուտ գործ հարուցեն և ուղարկեն դատարան, թող մահապատժի ենթարկեն նրան կամ ցմահ բանտարկեն։ Ինչո՞ւ գործ չեն հարուցում։ Չկան նմանատիպ երևույթներ, դա շոուների շարքից է։

Արմինե Ավետյան