Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր երդվեց ազնվորեն ծառայել Երևան քաղաքին և երևանցիներին: «Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու ընթացքում պահպանելու եմ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»,-ասաց քաղաքապետը: Հայկ Մարությանը երդվեց ծառայել Երևանի բնակչությանը, հոգ տանել մայրաքաղաքի փառքի պահպանման համար և ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին: «Երդվում եմ աջակից լինել …

