Առաջին ատյանի դատարանը ճնշումների ներքո է Քոչարյանին կալանավորել, դա ապացուցվում է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումով․ Հայկ Ալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վերաքննիչ դատարանն այսօր քննում է Ռոբերտ Քոչարյանի 3 պաշտպանների վերաքննիչ բողոքը։

Ընդմիջումից հետո քննվելու է պաշտպաններից Հայկ Ալումյանի բողոքը։

Այնուհետ դատախազներն առարկություններ կներկայացնեն դրանց վերաբերյալ։

Քոչարյանի պաշտպաններն այսօր չեն հասցրել ներկայացնել միջնորդություններ, քանի որ դատարանը նախընտրել է նախ լսել նրանց բողոքները։
Հայկ Ալումյանն անդրադարձավ նոր վերաքննիչ բողոքին, որն իրենք ներկայացրել են։

Ըստ նրա՝ հուլիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը ճնշումների ներքո է Քոչարյանին կալանավորել, ինչն ապացուցվում է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումով։

Այդ խոսակցությունից ստացվում է, որ կալանավորման միջնորդությունը ներկայացված է եղել ոչ թե, օրինակ կանխելու անձի փախուստը, այլ անձանց ցուցմունք տալ ստիպելու նպատակով։

Պաշտպանը նաև նշեց, որ գաղտնալսված հեռախոսազրույցը իրենք փորձում են ծառայեցնել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։

Նշենք, որ Ռ․ Քոչարյանի պաշտպանների 3 բողոքներից մեկն ունի այսպիսի բովանդակություն․ ըստ Հայկ Ալումյանի՝ որպեսզի Առաջին ատյանի դատարանն իրավունք ունենար Ռոբերտ Քոչարյանին կալանավորել, նախ պետք է ապացուցված համարեր, որ Մարտի 1-ի գործով Քոչարյանը պիտի չօգտվի անձեռնմխելիության իրավունքից.

«Եթե ապազուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, դրանից հետո պետք է քննարկեր՝ արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունները»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։