«Ժամանակ» օրաթերթը գրում է. Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունում առանցքային դերակատարությունից հեռացնելու մասին, որոնք ավելի ուշ հերքվեցին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում հնարավոր են ամենաարմատական փոփոխություններ, որոնք առնչվում են նրա քարոզչական, տնտեսական, նույնիսկ անվտանգության ոլորտներին: Մեր տեղեկություններով՝ Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը նրանցից, …