ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան դատապարտել են Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան դատապարտել են Սիրիայում քիմիական զենքի կիրառումը և Քիմիական զենքի արգելքի կազմակերպությունից պահանջել պրոֆեսիոնալ հետաքննություն անցկացնել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Աստանայում անցկացված Սիրիայի հարցով 11-րդ միջազգային հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում:

«Վճռականորեն դատապարտել ենք Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, պահանջել, որպեսզի բոլոր հաղորդագրությունների փաստով Քիմիական զենքի արգելքի կազմակերպությունը, որպես քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող հիմնական միջազգային իրավասու մարմին, պրոֆեսիոնալ հետաքննություն անցկացնի՝ Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման ու դրա ոչնչացման մասին կոնվենցիային համապատասխան»,- ասված է հայտարարությունում:

Նշենք, որ անցյալ հանգստյան օրերին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության անդամները քլորով լիցքավորված ռումբերով գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը: Հարձակման արդյունքում սուր քիմիական թունավորում է ստացել 73 խաղաղ բնակիչ, որոնցից 8-ի վիճակը ծանր է: