ԱԺ-ն տարեկան 180-260 փոփոխություն և լրացում է կատարում գործող օրենքներում․նոր խորհրդարանը կփոխի այս գործելաոճը

Լուրեր

24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Բոլորը

2018թ. սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռևս ԱԺ կողմից չընդունված 2019թ. պետական բյուջեն փոփոխությունների ենթարկելու մասին: «2019թ.-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետև դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ: Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է: Դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: Մեր տրամադրությունն այն է, որ ընթացքում այդ բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի»,- նշել էր Փաշինյանը:

Հայաստանը մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում և օրենսդրության, այդ թվում պետական բյուջեում փոփոխությունների կատարումը չպետք է դիտվի որպես արտակարգ իրադարձություն: Այն, որ վարչապետը խոսում է իր իսկ կառավարության կողմից կազմված և ԱԺ կողմից դեռևս չընդունված օրենքի նախագիծը փոփոխության ենթարկելու մասին, որոշ չափով տարակուսելի է: Սակայն նորից, հաշվի առնելով տեղի ունեցող ծավալուն և խորը փոփոխությունները, այն, որ երկիրը նախընտրական փուլում է և հաջորդ տարի նոր կառավարություն ենք ունենալու, որի վրա է դրվելու երկրի տնտեսական զարգացման նոր տեսլականը մշակելու դժվարին գործը, հասկանալի է դարձնում մշտապես և շարունակաբար փոփոխություններ կատարելու այս ձգտումը:

Ցավալի է փաստել, որ ՀՀ օրենքներում և կառավարության որոշումներում հաճախ և պարբերաբար փոփոխություններ կատարելվել են մշտապես: Այնպիսի տպավորություն է, որ օրենքների նախագծերի և կառավարության որոշումների ընդունման հարցում բոլոր նախորդ ՀՀ վարչապետները նույնպես առաջնորդվել են Փաշինյանի տեսակետով՝ հիմա ընդունենք, հետո փոփոխությունների կենթարկենք: Այս մոտեցումը տարածվում է բոլոր ոլորտներին վերաբերող օրենքների և կառավարության որոշումների վրա: Այս պայմաններում նախարարությունները և գերատեսչությունները բավարար մոտիվացված չեն որակյալ օրենքների և կառավարության որոշումների նախագծեր պատրաստելու հարցում, քանի որ գիտեն, որ վարչապետն ու նախարարը չեն հանդիմանի ցածրորակ նախագծեր պատրաստելու համար: Կարևորը սեղմ ժամկետներում սեղանին ինչ-որ փաստաթուղթ դնեն:

Նախարարություններն ու գերատեսչությունները ձևական առումով հիմնականում պահպանում են նախագծերի հանրային քննարկումներ կազմակերպելու օրենսդրական պահանջը: Սակայն բովանդակային և ըստ էության քննարկում մինչև հիմա չի ստացվել: Այլապես, եթե նախարարություններն ու գերատեսչությունները ականջալուր լինեն ոլորտների մասնագետների, տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունները և ծրագրերը մոնիտորինգի ենթարկող հասարակական կազմակերպություններին և այլ շահառուներին, իրենց կողմից մշակվող կարգավորումները հիմնավորեն փաստական և չափելի տվյալներով, այլ ոչ որոշման ընդունումը կբարելավի ոլորտում տիրող իրավիճակը կամ որոշման ընդունում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը ընդհանրական տիպի արտահայտություններով,  ապա ավելի որակյալ նախագծեր կմշակեն:

Օրենքների որակը կբարելավվի, եթե ԱԺ-ում քննարկումների ժամանակ դրանք պատգամավորների կողմից ենթարկվեն բազմակողմանի ուսումնասիրության և քննադատական վերլուծության: Նախորդ գումարման խորհրդարաններում քիչ չեն եղել դեպքերը, երբ քննարկումներն ընթացել են կիսադատարկ դահլիճներում և բացառությամբ ընդիմադիր դիրքերից հանդես եկող պատգամավորների, մնացածին ներկայացվող օրենքների նախագծերը հետաքրքրել են այն դեպքում, երբ վերջիններս վտանգ են զգացել իրենց կամ իրենց հարազատների կողմից վերահսկվող բիզնեսների համար: Այդ առումով, հաջորդ խորհրդարանի կազմը և ԱԺ-ին ներկայացվող փաստաթղթերը քննադատական հայացքով ուսումնասիրող ապագա պատգամավորները խիստ կարևոր են օրինաստեղծ գործունեության արդյունքներն ավելի որակյալ դարձնելու և հետագայում օրենքներում փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը նվազեցնելու հարցում:

ՀՀ արդարադատության նախարարության www.arlis.am տեղեկատվական համակարգի համաձայն վերջին տարիներին ԱԺ-ն տարեկան 180-260 փոփոխություն և լրացում է կատարում գործող օրենքներում: Իհարկե, քաղաքական, տնտեսական, և հասարակական հարաբերություններում փոփոխությունները կարող են և պետք է ստիպեն փոփոխությունների ենթարկել համապատասխան ոլորտների օրենքները: Սակայն նույնիսկ նոր Սահմանադրության ընդունման հանգամանքը հաշվի առնելով դժվար է հավատալ, որ ՀՀ-ում ամեն տարի տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք խոշորածավալ օրենսդրական փոփոխություններ են պահանջում և որ այդ փոփոխությունները պայմանավորված չեն ընդունված օրենքների ցածր որակով:

Հատկապես հաճախ փոփոխությունների է ենթարկվում հարկային օրենսդրությունը: Երկու տասնամյակի ընթացքում «Ավելացված արժեքր հարկի մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-118, ընդունվել է 1997թ. մայիսի 14-ին) կատարվել է 81 փոփոխություն և լրացում, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-155, ընդունվել է 1997թ. սեպտեմբերի 30-ին)՝ 51, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-186, ընդունվել է 1997թ. դեկտեմբերի 27-ին)՝ 198 անգամ: 2016թ.-ի հոկտեմբերի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք ՀՀ օրենքը (ՀՕ-165-Ն) արդեն իսկ 12 անգամ ենթարկվել է փոփոխությունների, այդ թվում 4 անգամ 2017 և 8 անգամ 2018 թվականին, այդ թվում 5՝ ներկա կառավարության օրոք: Ներկայում www.e-draf.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ առաջարկող մի նոր և ծավալուն նախագիծ, որի հիմնավորումները նորից փաստարկված չեն և կառավարությունը չի ներկայացրել ստեղծված իրավիճակի և իր կողմից առաջարկվող լուծումների վերաբերյալ թվային տվյալներ:

Սակայն հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները բացառիկ երևույթ չեն ԱԺ պրակտիկայում: Հաճախ և պարբերաբար փոփոխություններ են կատարվել նաև այլ օրենքներում: Մասնավորապես, Քրեական օրենսգրքում (ՀՕ-528-Ն, ընդունվել է 2003թ. ապրիլի 18-ին)՝ 119, Աշխատանքային օերնսգրքում (ՀՕ-124-Ն, ընդունվել է 2004թ. նոյեմբերի 9-ին)՝ 25, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-62_Ն, ընդունվել է 2004թ. դեկտեմբերի 14-ին)՝ 20, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-337, ընդունվել է 2002թ. մայիսի 7-ին)՝ 68 անգա,:

Հաճախակի և պարբերաբար փոփոխություններ են կատարվում նաև ենթաօրենսդրական ակտերում: Այդ տեսակետից ամենախոցելին ամեն տարի ընդունվող բյուջեի կատարումը կարգավորող կառավարության որոշումն է: Ստորև ներկայացվող աղյուսակում բերված են վերջին 12 տարիներին պետական բյուջեի կատարումը կարգավորող կառավարության որոշումներում կատարված փոփոխությունների քանակը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է նման փոփոխությունների անհրաժեշտությունը ինչը հավանաբար կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ նախարարություններն ու գերատեսչությունը նույնպես մտածում են, որ բյուջեն պետք է «շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի» և կարիք չկա բավարար ժամանակ և եռանդ ներդնել որակյալ փաստաթուղթ ստանալու համար:

2018թ.-ի նոյեմբերին կայացած կառավարության վերջին 4 նիստերի ժամանակ ՀՀ կառավարությունը տարբեր նախարարությունների և գերատեսչությունների առաջարկով 28 փոփոխություն է կատարել 2017թ.-ի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» №1717-Ն որոշման մեջ, որոնց բացարձակ մեծամասնություն ՀՀ կառավարության կողմից ընդունվել են որպես «չզեկուցվող» հարց:

Կարելի է որոշակի մոտավորությամբ հաշվել, թե քանի մարդ ժամ են ՀՀ ֆինանսների և ճյուղային նախարարությունները ծախսում պետական բյուջում այս փոփոխությունների վերաբերյալ կառավարության որոշումների նախագծերը պատրաստելու համար: Այդ ժամանակը կարելի է նվազեցնել և նախարարությունների ու գերատեսչությունների մարդկային կարողություններն ավելի արդյունավետ նպատակների կուղղվեն, եթե պետական բյուջեի կազմման ժամանակ նախարարություններն ու գերատեսչությունները ավելի լավ ձևակերպեն իրենց քաղաքականությունների նպատակները և դրանց հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսները: Այդ գործում խիստ կարևոր է ԱԺ դերը: Ժամանակը ցույց կտա, կկարողանա՞ արդյոք հաջորդ գումարման ԱԺ-ն գտնվել իր բարձրության վրա և իր քննադատական մոտեցումներով ու հարցադրումներով բարելավել օրենքների որակը, թե ինչպես նախկինում պատգամավորների մեծ մասի համար անվիճելի հեղինակություն համարվող երկրի ղեկավարի հորդորը կստիպի  ընդունել պատգամավորների զգալի մասի կողմից լավ չընկալվող օրենքները հետագայում «պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի» հիմնավորմամբ:

Արտակ Քյուրումյան