Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իշխան Զաքարյանը. ինչ հարցեր են քննարկել

Լուրեր

18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիա»-ի մյուս մրցակիցների արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը վերջերս հանդիպել են: Այս մասին Factor.am-ին փոխանցում են ՀՀ կառավարության աղբյուրները: Տեղեկացանք, որ հանդիպման առանցքում եղել են ներդրումային ծրագրերը: Իշխան Զաքարյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ կարող է խոշոր ներդրող բերել Հայաստան: Ի դեպ, հանդիպումը, մեզ հասած տեղեկության համաձայն, եղել է Իշխան Զաքարյանի նախաձեռնությամբ: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Իշխան Զաքարյանից: Սակայն նա տևական ժամանակ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց Արմեն անունով նրա օգնականը, որը փոխանցեց, որ Զաքարյանը քաղաքում չէ: Երբ հետաքրքվեցինք հանդիպման մանրամասների մասին, Զաքարյանի օգնականը չհերքեց, որ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպում է եղել: Ավելին՝ նա փոխանցեց, որ հենց Զաքարյանը վերադառնա քաղաք, մանրամասները կճշտի և կփոխանցի մեզ:

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, հաճախակի էր բարձրաձայնում, որ Իշխան Զաքարյանը մեծ դղյակ է կառուցում՝ պահանջելով հայտնել, թե ինչ միջոցներով է նա դա անում։ Իսկ Զաքարյանն էլ խուսափողական պատասխաններ էր տալիս՝ մատնանշելով անհայտ մի բարերարի։ Այս համատեքստում զարմանալի է, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիսի չգնացող իշխանությունները կառուպցիոն բացահայտումների շրջանակներում ո՛չ Զաքարյանի այս չարաշահումներին են անդրադաձել, ո՛չ էլ Փաշինյանի այն հարցին, թե ինչպես է այդ շքեղ դղյակը Զաքարյանը կառուցել:

Համենայն դեպս, որևէ իրավապահ այս թեմաների վերաբերյալ որևէ հայտարարություն կամ տեսանյութ չի տարածել:

Հայկ Վարդանյան