ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ից 12-ը կայցելի Բրյուսել, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ Եվրոպական միության ղեկավարության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի …