Իմ պարգևատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից 14 մլն դրամ է. Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մանրամասն պարզաբանում է տրվել պարգևատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որ հրապարակման ենթակա է: Այս մասին այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ընդգծելով, որ եղել է ամփոփ, աշխատանքային կարգով քննարկում, 15-20 հարցերի պատասխաններ են տրվել։

«Ես չեմ ասելու՝ իրենք բավարարվա՞ծ են, թե՞ չէ։ Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ։ Ամեն ինչ ճիշտ է կատարվել՝ օրենքի տառին համապատասխան»։

Անանյանը նաև հերքեց պարգևավճարների հետ կապված մամուլում շրջանառվող թվերը. «Դա սուտ է, 9 մլն պարգևատրում գոյություն չունի, 8 մլն չկա, 7 մլն չկա, 6 մլն չկա: Մեր իրավաբանների հետ միասին աշխատում ենք, թե ինչպես անենք, որպեսզի հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որի իրավական հնարավորությունը այսօր չունենք։ Պատգամավորները ևս ասացին, որ առաջիկայում գուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի»։

Դավիթ Անանյանը նաև հավելեց․

«Ես հրապարակել եմ իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը։ 8 մլն, չկա այդ թիվը։ Իմ ամսական եկամուտները 2.3 մլն-ը չեն գերազանցել։ Իմ պարգևատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից 14 մլն դրամ է»։

Մանրամասները՝ տեսանյութում: