Լուկաշենկոյի հետ կոնֆլիկտ չէր, այլ շատ կարևոր հարցերի քննարկում. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի շուրջ հեռակա բանավեճի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
25.11.2026 | 09:50
Նավթի գներն աճել են
25.11.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է
24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
Բոլորը

Հայաստանի ձայնը ՀԱՊԿ-ում ավելի լսելի է դարձել: ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը հիշեցրել է, որ թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն ասել է՝ իրեն չի բավարարում, թե ինչպես են Հայաստանին վերաբերվում տարբեր կազմակերպություններում, օրինակ՝ ՀԱՊԿ-ում, որից հետո Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կոնֆլիկտ է եղել: Փաշինյանն արձագանքել է. «Ես դա կոնֆլիկտ չէի անվանի»:

Նա հավելել է, որ դա ՀԱՊԿ-ի համար շատ կարևոր հարցերի քննարկում էր. «Դա ՀԱՊԿ-ի էության մասին քննարկում էր, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ն, ի՞նչ պարտականություններ ունեն երկրները կազմակերպության առջև և ՀԱՊԿ-ն՝ երկրների առջև, և ի՞նչ պարտականություններ ունեն երկրներն իրենց գործընկերների առջև»:

Հարցին՝ որպես երկրի առաջնորդ՝ կարո՞ղ է ասել, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է և Հայաստանի ձայնն ավելի ծանրակշիռ է դարձել, Փաշինյանը պատասխանել է. «Ես կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի ձայնն ավելի լսելի է դարձել: Կարծում եմ՝ շատ կառուցողական պրոցես է ընթանում»: