Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը խորհրդարանը պետք է ընդունի երկու ընթերցմամբ 24-ժամյա ռեժիմում։ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում նշեց, որ հաշվի առնելով իրենց քաղաքական թիմի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև ստորգրված հուշագիրը, իր գործընկեր պատգամավորներին հորդորում է կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ …

