28 Հունիս 2018 | 17:06
Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքին․ ՄԻՊ
Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում անհրաժեշտ է ընկալումների փոփոխություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ այս հարցում շատ են խտրականության դեպքերը։ «Մենք պետք է բացառենք խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, ապահովենք մատչելիություն, հավասարություն օրենքի առաջ, բարձրացնենք իրազեկվածությունը, ինչպես նաև երաշխավորենք բռնությունից, չարաշահումից ու շահագործումից զերծ …