Կառավարության կադրային բանկում ընդգրկվելու համար դիմել է 2100 հոգի
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կադրային բանկում մասնագետներ ներգրավելու համար հայտարարված ծրագրի ընթացիկ արդյունքները:
Ըստ հրապարակված վիճակագրության՝ կադրային բանկում ներգրավվելու համար ստացվել է 2100 հայտ, որից 800-ն ուսումնասիրվել է, նրանցից 50-ն էլ կանչվել են հարցազրույցի: