ՄԱԿ-ում Վենեսուելայի հարցով առաջիկա քվեարկություններին Հայաստանը պետք է ձեռնպահ մնա․ Արման Բաբաջանյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով Վենեսուելայում ընթացող զարգացումների շուրջ Հայաստանի դիրքորոշմանը, Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում ասված է․

«Վենեսուելայի շուրջ Հայաստանի դիրքորոշման մասին.

Նախօրեին Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։ Իր ընդարձակ ելույթում նա մասնավորապես ասում է․ «Այժմ ժամանակն է, որ բոլոր պետությունները կողմնորոշվեն (ընտրեն, թե որ կողմում են)։ Ոչ մի հետաձգում, ոչ մի խաղ։ Կամ դուք կանգնում եք ազատությունը պաշտպանող ուժերի (երկրների), կամ Մադուրոյին աջակցող պետությունների և նրա ստեղծած քաոսի կողքին»։

Հայտարարությունն ինչ-որ իմաստով վերջնագրային է և վերջին օրերին, հատկապես հարևան Վրաստանի կողմից Վենեսուելայի ընդդիմադիր Խուան Գուայդոյի իշխանությունը ճանաչելուց հետո, փորձագիտական և վերլուծական շրջանակներից լսում ենք կոչեր, որ Հայաստանը ևս պետք է միանա արևմտյան աշխարհի առաջնորդների կոչերին՝ իր զորակցությունը հայտնելով Վենեսուելայի ինքնահռչակ նախագահին։

Պահը չափազանց պատասխանատու է և այս իմաստով կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի ուշադրությամբ հետևել Վենեսուելայում ծավալվող իրադարձություններին՝ ձեռնպահ մնալով որևէ դիրքորոշում հայտնելուց։

Ռուս-ամերիկյան կամ ռուս-արևմտյան առճակատման հարավամերիկյան ճակատում շարունակվող զարգացումների վերաբերյալ որևէ դիրքորոշում կարող է անդառնալի հետևանքների պատճառ դառնալ մեր երկրի համար։

Համաձայն եմ վարչապետի այն դիտարկման հետ, որ Վենեսուելայի իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան թավշյա հեղափոխության միջև զուգահեռները տեղին չեն՝ հենց միայն այն պարզ պատճառով, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները չունեին արտաքին քաղաքական համատեքստ, մինչդեռ Վենեսուելայի զարգացումները խորը աշխարհաքաղաքական շերտեր են պարունակում։

Մյուս կողմից, Վենեսուելայի հարցում Երևանի որևէ դիրքորոշում որևէ ձևով չի «վարձատրվելու» այդ երկրի ընդդիմադիր առաջնորդին աջակցած արևմտյան երկրների կողմից նաև այն պատճառով, որ հեղափոխությունից հետո էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Երևանի աջակցությունը Վենեսուելայի ընդդիմադիր ինքնահռչակ նախագահին կարող է վնասել հարավամերիկյան վերջին զարգացումներին ընդդիմացող երկրների դաշինքը լուռ գլխավորող Ռուսաստանի հետ առանց այդ էլ բարդացած հարաբերությունները։ Ի վերջո, Ռուսաստանի հետ երկկողմ և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում մեր դաշնակցային պարտավորությունները ստիպում են այսպիսի հնչեղությամբ համաշխարհային խնդիրներին չափազանց զգույշ արձագանքել։

Կարծում եմ, Միացյալ ազգերի կազմակերպությունում Վենեսուելայի հարցով առաջիկա քվեարկություններին Հայաստանը պետք է ձեռնպահ մնա՝ իր չեզոքությունը՝ ի ցույց դնելով այդ զարգացումներին և անհամաձայնությունը՝ որևէ ձևով ներքաշվելու աշխարհաքաղաքական նոր սկզբնավորվող դիմակայության մեջ»։