«Արթուր Մկրտչյանը նոր դատական համակարգում իր տեղն ապահովագրեց». Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը հունվարի 31-ին է։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ հետաքրքրվել է՝ ինչ սկզբունքով է ընտրվել Քոչարյանի գործի դատարանի կազմը։ «Մեզ ասացին, որ ընտրությունն այս անգամ էլեկտրոնային մակագրությամբ է որոշվել և որ դա միակ օբյեկտիվ տարբերակն է»,- նշեց Հայկ Ալումյանը։

Դատական նիստի ընթացքում, Ալումյանի խոսքով, ներկայացվեց միայն առաջին բողոքը, որը շատ մանրամասներ չի պարունակում և դեռ հունվարի 18-ին է ներկայացվել։ Երկրորդ բողոքին ծանոթանալու համար դատախազները ժամանակ խնդրեցին։

Ալումյանի համոզմամբ՝ դատավոր Արթուր Մկրտչյանը, դատական նիստի ընթացքում ներկայացվող նյութերում չներգրավելով իրենց ներկայացրած փաստարկները, նոր իշխանությունների պատվերն է կատարում:

«Նման որոշումներ կայացնելով, Արթուր Մկրտչյանն իր տեղն է ապահովագրում նոր դատական համակարգում։ Ամեն ինչ շատ պարզ է. եթե կա պատվեր, որը չկատարելու դեպքում դատավորի համար բացասական հետևանքներ կառաջանան, ապա գործ ունենք ճնշման սպառնալիքի հետ»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Մելքոնյան