Ստամբուլի ընդհանուր վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ կայացված դատավճիռը. փոխանցում է ermenihaber-ը: Դեմիրթաշի, նրա կուսակիցներ Օնդերի և Բալուքենի փաստաբանները Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կայացրած վճիռները բողոքարկելու միջնորդություն էին ներկայացրել վճռաբեկ դատարան: Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով Դեմիթաշին դատապարտել էր ազատազրկման 4 տարի …

