Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանվել կամ վնաս հասցնել. Զոհրաբ Մնացականյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վերջին հանդիպումից հետո հայտարարել էին հասարակություններին խաղաղության պատրաստելու գործուն քայլեր կատարելու պատրաստակամության մասին: Եվ չնայած դրան, Իլհամ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես գալ:

Արտգործնախարարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղվեց՝ այս պայմաններում ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում իր հասարակությանը պատրաստել խաղաղության:

«Մեր դիրքորոշումները և դիրքը, վստահությունն այդ դիրքերի և դիրքորոշումների հանդեպ եղել ու մնում են շատ բարձր: Այսինքն՝ դուք առաջ եք բերում մի հարց, որտեղ խախտվում է այդ գաղափարախոսությունը; Ձեր բերած օրինակի դեպքում ցավում եմ ուղղակի: Մեր դիրքորոշումները հայտնի են՝ դուք գիտեք, թե մենք ինչպես ենք վերաբերվում ստատուսին, անվտանգությանը: Կրկնեմ՝ ստատուսի հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, անվտանգության հարցը նշանակում է, որ այսօր գոյություն ունեցող համակարգը ապահովում է համապարփակությունը անվտանգության, սա է այսօրվա իրողությունը: Ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան կարողություններ ունենք պաշտպանելու թե՛ ԼՂՀ-ն, թե՛ Հայաստանը: Մենք կարիք չունենք ամեն անգամ դուրս գալու և կրկնելու այդ իրողությունները: Մենք գիտենք ինչպես պաշտպանվել կամ վնաս հասցնել, բայց դրա հետևանքները ցանկալի չեն, ավելի վատն են, քան խաղաղ ճանապարհով գործընթացի հանգուցալուծումը: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այս գործընթացը: Հռետորաբանության օգտագործումից մեր վճռականությունը չի աճում»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան