4 տարի առաջ այս օրը Կոմիտասի պանթեոնի հարակից տարածքում բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։ Կոմիտասագիտության զարգացմանն ու Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանն ուղղված կառույցը, ըստ տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի, զարգանում է բացման առաջին իսկ օրվանից։ «Բացման օրվանից փորձել ենք տարբեր ուղղություններով զարգացնել կառույցը՝ գիտական, ցուցահանդեսային, կրթական, համերգային ծրագրերով ու նախաձեռնություններով։ Այժմ վստահ կարող ենք ասել, որ հիմք է դրվել, …

