Իսկ ինչ է, Հայաստանում խաղաղության թեզի հակառակորդներ էլ կա՞ն․Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

– Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարեց, թե գործող իշխանությունները մսխել են իրենց թողած ժառանգությունը, և Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հայտարարությունների արդյունքում բանակցություններում հայկական կողմի դիրքերի կոշտացումը կամ բարելավումը հիմա թուլացել է։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ իրավիճակ է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում:

– Ես անգամ չգիտեմ՝ բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ: Ես ենթադրում եմ, որ կողմերը հիմա քննարկում են, թե կոնկրետ ինչ փաստաթղթի շուրջ սկսեն բանակցությունները։ Ինչ վերաբերում է այդ ժառանգությանը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, ապա չմոռանանք, որ դրանք արդյունք էին 2016 թվականի ապրիլյան պատերազմի: Եվ ընդամենը խոսքը դիտարկումների մեխանիզմների մասին էր, իսկ ապրիլյան պատերազմը ոչ մի կերպ չենք կարող մեր դիվանագիտական հաջողությունը համարել: Այնպես որ՝ ես պարոն Շարմազանովի փոխարեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները որպես դիվանագիտական հաջողության օրինակ չէի բերի:

– Ինչպե՞ս եք վերաբերում այն հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանն իշխանափոխության է հասել Արցախի հակամարտության կարգավորման հարցում նոր լուծումներ ստանձնելու արդյունքում:

– Համաձայն չեմ, որովհետև Հայաստանն այդ հարցում նոր լուծումներ չունի, և լուծումները մեզանից չէ, որ պիտի ակնկալվեն: Միջազգային հանրությունը լուծումները պետք է ակնկալի Ադրբերջանից, որովհետև այդ երկիրն է համառորեն հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց: Եվ հենց դա է բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը:

– Պատերազմի վերսկսման վտանգն ավելացե՞լ է, թե՞ նույնն է մնացել:

– Կարծում եմ՝ փոքր-ինչ մեծացել է, որովհետև Ադրբեջանը, նաև միջազգային հանրությունը դեռ ակնկալիքներ ունեն, թե ՀՀ նոր իշխանությունները, այնուամենայնիվ, որոշակի զիջումների կգնան: Վստահ եմ, որ նրանք սխալվում են: Այդ դեպքում՝ Ադրբեջանը պիտի փորձի օգտվել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա սառնությունից և վերսկսի ռազմական գործողությունները:

– Իսկ մոտ ապագայում կարգավորման ինչ-որ փաստաթղթի ստորագրում հնարավո՞ր է: Կարծիք կա, թե միջազգային հանրությունը հայկական կողմի համար ոչ բարենպաստ պայմաններով փաստաթուղթ կպարտադրի:

– Ի՞նչ տարածքներ, մեկ-երկու շրջա՞ն վերադարձնի, ինչպես գրում են: Ո՛չ, սխալ են գրում: ՀՀ որևէ իշխանություն նման բան չի անի: Ոչ թե այն պատճառով, որ հայրենասեր է, խնդիրն այն է, որ առանց վերջնական, ամբողջական կարգավորման թեկուզ մեկ թիզ տարածք վերադարձնելն ավելի է մեծացնում պատերազմի վտանգը: Ինչո՞ւ պիտի հակառակորդին վերադարձնես տարածք, եթե վստահ ես, որ նա այն դարձնելու է պլացդարմ և սկսելու է պատերազմ:

– Ի՞նչ է նշանակում վերջին հայտարարություններում հնչող «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» արտահայտությունը:

– Դա շատ լավ բան է, պարզապես Հայաստանի և Արցախի ժողովուրդներին չէ, որ պետք է խաղաղության պատրաստել: Հայաստանը, առավել ևս՝ Արցախը միշտ պատրաստ են եղել խաղաղության, որովհետև պատերազմի արհավիրքներն իրենց մաշկի վրա են զգացել: Խնդիրն այն է, թե ի՞նչ գնով խաղաղության պատրաստվել: Մենք նաև հասկանում ենք, որ այդ գեղեցիկ հնչող հայտարարությունը նաև նշանակում է, որ ժողովրդին պետք է նախապատրաստել փոխզիջումների:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան