Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, մարզչի օգնական Էրիկ Նազարյանը և «Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզիչ Կարեն Առաքելյանը այս օրերին գտնվում են Մադրիդում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայ մարզիչներն Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայում մասնակցում են ՈՒԵՖԱ PRO կարգի արտոնագրի դասընթացներին, որն անցկացվում է դեկտեմբերի 14-22-ը։ Մասնագետներն այցելել են Մադրիդի «Ռեալի» և «Աթլետիկոյի» մարզաբազաներ՝ ստանալով փորձի …

