Ուկրաինայում էլեկտրակայաններ չեն մնացել, որոնք չեն ենթարկվել ՌԴ-ի կողմից հարվածների․ Շմիգալ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում չի մնացել ոչ մի էլեկտրակայան, որը պատերազմի ընթացքում հարվածի չի ենթարկվել ռուսների կողմից։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը։

Նա նշել է, որ Ռուսաստանն իր ամբողջ զինանոցն օգտագործում է կրիտիկական ենթակառուցվածքների դեմ՝ բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և արդիականացված անօդաչու թռչող սարքեր։ Անցյալ տարի իրականացվել է 612 թիրախային համակցված հարձակում էներգետիկ օբյեկտների վրա։ Այժմ ինտենսիվությունը միայն աճում է, հարվածները տեղի են ունենում ամեն օր։ Շմիգալն ընդգծել է, որ Ուկրաինայում չկա որևէ էլեկտրակայան, որը պատերազմի ընթացքում թշնամու հարվածներին չի ենթարկվել։

«Աշխարհում ոչ ոք երբեք նման մարտահրավերի չի բախվել։ Այս ամենի հետ մեկտեղ, մեր էներգետիկ համակարգը մնում է անվնաս, և «Ուկրէներգո»-ի դիսպետչերները վերահսկում են այն, չնայած նրանք ստիպված են կիրառել սպառման զգալի սահմանափակումներ»,- ասել է նա։

Իրավիճակն այժմ ամենածանրն է Կիևում և Կիևի մարզում, ինչպես նաև Օդեսայի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում ու առաջնագծի բոլոր համայնքներում։ Սահմանափակումներ են գործում ամբողջ երկրում՝ թե՛ տնային տնտեսությունների, թե՛ արդյունաբերության և բիզնեսի համար։

«Իրավիճակը չափազանց բարդ է։ Որոշ քաղաքներում և շրջաններում նախապատրաստական ​​աշխատանքները ձախողվել են։ Վերջին երկու օրերի ընթացքում, անկեղծ ասած, ես տեսել եմ չափազանց շատ բաներ կանգ են առնում։ Հիմա մենք արագ կվերականգնենք կարգուկանոնը և կարագացնենք գործընթացները»,- հավելել է  Շմիգալը։

Նշենք, որ ռուսական կողմը վերջերս երկու զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Այս հարձակումների հետևանքով Կիևը զգալի խնդիրներ ունի էլեկտրաէներգիայի և ջեռուցման հետ կապված։ Էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են մտցվել։ Այսօր ռուսական զորքերը շարունակել են հարվածները Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։

Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատումներ են Զապորոժիեի և Խարկովի մարզերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի