Թուրքիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել՝ մահացու բողոքի ցույցերի ֆոնին

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը կոչ է արել Իրան մեկնել ծրագրող, ինչպես նաև երկրում արդեն գտնվող իր քաղաքացիներին՝ զգույշ լինել շարունակվող անկարգությունների պատճառով, գրում Turkiye today-ը։

Սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ դեսպանատունը նշել է, որ «Իրան մեկնել ծրագրող Թուրքիայի քաղաքացիները պետք է հաշվի առնեն վերջին զարգացումները»։ Հայտարարության մեջ նաև քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր հետևել պաշտոնական հայտարարություններին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և Իրանում Թուրքիայի դիվանագիտական ​​առաքելությունների կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով։

Դեսպանատունը նշել է, որ արտակարգ իրավիճակների դեպքում Թուրքիայի քաղաքացիները կարող են շուրջօրյա կապ հաստատել հյուպատոսական կենտրոնի և Իրանում Թուրքիայի ներկայացուցչությունների հետ։

Իրանը դեկտեմբերի 28-ից ի վեր համակված է բողոքի ցույցերով, երբ Թեհրանի առևտրային թաղամասերի վաճառականներն ու փոքր բիզնեսի սեփականատերերը գործադուլներ կազմակերպեցին՝ կտրուկ գնաճի, ազգային արժույթի փլուզման և տնտեսական պայմանների վատթարացման պատճառով։

Ցույցերը հետագայում վերածվեցին համազգային հակակառավարական բողոքի ակցիաների, որոնց մասնակցում են աշխատողներ, ուսանողներ և հասարակության այլ խմբեր մի շարք քաղաքներում։

Հունվարի 8-ին Թեհրանում անկարգությունների սրումից հետո Իրանի իշխանություններն ինտերնետի հասանելիության սահմանափակումներ են մտցրել ամբողջ երկրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի