«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը և Բեռլինի Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը (ESMT) կհամագործակցեն Գյումրիում IDeA հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերի շրջանակում։ Դեկտեմբերի 12-ին Բեռլինում կայացած «Ավրորա երկխոսություններ» միջոցառման ընթացքում IDeA հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ու Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT) նախագահ Յորգ Ռոխոլը հայտարարեցին երկու կառույցների միջև համագործակցության մեկնարկի մասին: …

