Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե: Սա Արարատ Միրզոյանի առաջին պաշտոնական այցն է փոխվարչապետի պաշտոնում. տեղեկացնում է Factor.am-ի թղթակիցը՝ Դուշանբեից: Դուշանբեի միջազգային օդանավակայանում առաջին փոխվարչապետին դիմավորեցին Տաջիկստանի կառավարության ներկայացուցիչները: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո առաջին փոխվարչապետը կուղևորվի Տաջիկստանի կառավարական կեցավայր, որտեղ նախատեսված է Հայաստանի առաջին փոխվարչապետի հանդիպումը Տաջիկստանի վարչապետ Կոխիր …